Անկարան Մոսկվայի «գերակա եւ շատ հուսալի գործընկերն Է»

04/04/2018 06:32
Անկարան Մոսկվայի «գերակա եւ շատ հուսալի գործընկերն Է»

Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխհարաբերությունների զարգացման խոչընդոտներ չկան: Անկարան Մոսկվայի «գերակա եւ շատ հուսալի գործընկերն Է»: Այդ մասին, ինչպես հայտնել Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների առաջին օրվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:


Թուրքիայի ղեկավարը բարձր Է գնահատել այն փաստը, որ Պուտինը նախագահական նոր ժամեկտով վերընտրվելուց հետո արտասահմանյան առաջին այցը կատարել Է Թուրքիա:

Երկու երկրների նախագահները ոչ միայն բանակցություններ են վարել, այլեւ տեսակոնֆերանսի ռեժիմով տվել են «Աքքույու» ատոմային Էլեկտրակայանի շինարարության մեկնարկը: Ռուսաստանի նախագահը, նշելով, որ Մոսկվայի ու Անկարայի փոխհարաբերությունները «շատ կառուցողական են զարգանում», ճշտել Է, որ ,դա իր արտացոլումն Է գտնում առեւտրատնտեսական գործունեության արդյունքներում, խոշոր նախագծերի իրականացման տեմպերի մեջ, ինչը վերաբերում Է «Թուրքական հոսքինե եւ ատոմային Էներգետիկայինե: «Ես այսօր ոչ մի խնդիր չեմ տեսնում, որը կարող Է խանգարել Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացմանը»,- ընդգծել Է Ռուսաստանի ղեավարը երկկողմ բանակցություններից եւ Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ համագործակցության բարձր մակարդակի խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում: Ավելի վաղ նիստում Պուտինը նշել Է, որ ,2017 թվականի արդյունքներով մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն ավելացել Է տպավորիչ 40 տոկոսով՝ մինչեւ 22 մլրդ դոլար»: ՌԴ նախագահն արձանագրել Է, որ «Թուրքական հոսք»  նախագիծը շատ ավելի արագ Է իրականացվում, քան «Հյուսիսային հոսք-2» նախագիծը:


Լրագրողներին հատկապես հետաքրքրել Է ՌԴ-ի եւ Թուրքիայի ռազմատեխնիկակակն համագործակցության թեման, մասնավորապես, Թուրքիային ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման արագացումը: Պուտինի խոսքով՝ մատկարարումների արագացումը տեղի Է ունենում «մեր թուրք գործընկերների ու բարեկամների խնդրանքով»: «Մենք արագացրել ենք արտադրությունը եւ պայմանավորվածության ենք եկել գների շուրջ, ինչը չափազանց կարեւոր Է»,- ասել Է ՌԴ նախագահը: Պուտինը նաեւ հայտնել Է, որ իր թուրք պաշտոնակցի հետ քննարկել Է սիրիական հակամարտության կարգավորման հետագա քայլերը: «Այդ հարցերը լրացուցիչ քննարկելու ենք Իրանի նախագահի մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը»,- հավելել Է նա: Պուտինը նշել Է, որ Էրդողանի հետ կարծիքներ Է փոխանակել միջազգային այլ հրատապ խնդիրների շուրջ: