Նիկոլի վախերը

28/02/2018 10:46
Նիկոլի վախերը

Տարիներ առաջ, Իջեւան քաղաքում, տեղացիներից մեկի հետ զրուցում էի գործազրկությունից: Զրուցակիցս հիշեց, որ քաղաքում կար հոգեբուժարան, որը նույնպես գործազրկության խնդիր էր լուծում, հարցիս, թե ինչու՞ փակվեց հոգեբուժարանը՝ զրուցակիցս կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց. «Հումքը հատելա», «Այսինքն՝ հիվանդներն առողջացա՞ն...»,- հարցին՝ զրուցակիցս պատասխանեց,- «Չէ հա՜... ցրվեցին աշխարհով մեկ՝ էն ում որ վիճակը շատ վատ էր տեղափոխեցին Երեւանի հոգեբուժարաններ,  թեթեւ գժերն էլ գնացին Երեւան աշխատելու կամ սովորելու» ...սա իմիջիայլոց:


 Ծնոնունդով Իջեւանի տարածաշրջանի Ենոքավան գյուղից, ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը այդպես էլ չավարտած, դեզիրտիր Նիկոլ Փաշինյանը, ով 98թ-ից  «Օրագիր» ապա «Հայկական ժամանակ» թերթերի խմբագիր լինելով սնվեց ու աճեց քրեաօլիգարխիկ համակարգի կերակրատաշտից: ՀՀԿ-ն ծրարներ ու միմյանց դեմ պատվերներ տալով պահեց ու աճեցրեց Նիկոլին, իսկ նրա էլաստիկ էությունն օգնեց, որ սնվելով իշխանությունից կարողանա ընդդիմադիր կեցվածք կերտել, ապա որպես «ընդդիմադիր» մտնել մեծ քաղաքականություն:


 2008 թվականի նախագահական ընտրությունները լավ առիթ էին «ընդդիմադրի» կերպար հագնելու համար: 10 տարի առաջ այս օրը գազազած ամբոխին «Ի զեն» ծղրտացող Նիկոլն առաջինը թռավ հրապարակից՝ հասկանալով, որ ուրիշի ձեռքերով տաք շագանակները կրակից հանելն ամենախելամիտ որոշումն էր այդ պահին:


Ու քանի դեռ այդ նույն ամբոխը խաղում էր Նիկոլի մշակած սցենարով, ինքը այդ միջոցին անօրինական կերպով փորձ էր անում հատել Հայաստանի սահմանը՝ Բագրատաշենի անցակետով, ինչը սակայն նրան այդպես էլ չի հաջողվում, որքան էլ այրումցի ընկերները, որոնց հետ Նիկոլը նախապես պայմանավորվել էր, փորձում են տարբեր լծակներ օգտագործելով իրականացնել փախուստը:

Բոլորին է հայտնի, թե դրանից հետո ինչ դեպքեր իրար հաջորդեցին, ինչից հետո, արդեն «ընդդիմադրի» կերպար ստացած Նիկոլի գինը բարձրացել էր, մնում էր գտնել «Կլիենտին»: Թեեւ, Նիկոլին պետք չէր գտնել նրան՝ Նիկոլայը վաղուց էր իր գնորդին թիրախավորել...


Իսկ, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներումով Արթիկ ՔԿ հիմնարկից ազատ արձակվեց Նիկոլը, նրա գոհ դեմքից իսկ երեւում էր, որ Նիկոլը բավարարված է, Կլիենտն էլ գտնված...


Բոլորն են հիշում, որ դրանից հետո Սերժ Սարգսյանի իշխանության դեմ ցանկացած ընդդիմադիր նախաձեռնություն Նիկոլի միջոցով տապալվում էր: Երկրում, եթե ձեւավորվում էր իրական ընդդիմություն այն միանգամից վարկաբեկվում ու պառակտվում էր նույն Նիկոլ Փաշինյանի կողմից:

Երբ «Սասնա ծռեր» խումբը գրավեց ՊՊԾ գունդը, Նիկոլը նորից հայտնվեց՝ ընդդիմադիր դիրքերից ծղրտալու առիթ էր բացվել Նիկոլի համար, սակայն ի պատիվ Ծռերի, նրանք արագ գլխի ընկան ենոքավանցի դեզիրտիրի կեղտոտ նպատակները եւ պահանջեցին լքել հրապարակն ու իրենց անունից կոչեր չանել:


Նկատենք, որ եթե նախկինում Նիկոլի ընդդիմադիր դիմակը ճաքեր տված էր, 2017 թվականի ԱԺ ընտրություններից հետո Նիկոլը «մորենմերկ» կանգնեց հասարակության աչքի առաջ: 

Ու որքան էլ Նիկոլը «քամակը ճղի», թե ինքը գործող իշխանություններին դեմ է, միեւնույն է՝  հասարակության առողջ զանգվածը գիտակցում է, որ եթե բանակին ներքին հրահանգ էր տրված՝ ընտրություններին ձայնը տալ Նիկոլի «Ելք» դաշինքին, Նիկոլն իր ելքով չէր կարող ընդդիմադիր լինել:


Իսկ իշխանությունների ինչի՞ն էր պետք Նիկոլի ելքն ու մուտքը:

Պատասխանն այնքան պրիմիտիվ է... ճղճղան ձայնով, գժական միմիկաներով ու ցինիկ ելույթներով Նիկոլն այն իսկական դատարկ դհոլն էր, ով սերնդափոխելու էր Արշակ Սադոյանին ու Արտաշես Գեղամյանին: Պարզապես, ինչպես կասեր Ալթունյանը՝ Նիկոլի մոտ կրեատիվն ավելի շատ էր...


Մոդեռնիզացված դհոլը, սակայն կորցրել է արդիականությունը, իսկ դա նշանակում է, որ  գինն շել  է ընկել, հետեւաբար «гастроли отменяются»:

Բայց ինչպես ասում են՝ դժբախտությունը երբեք մենակ չի գալիս:

Իբր քիչ էր, որ Բաղրամյան 26-ն է  կորցրել իր հետաքրքրությունը Նիկոլի հանդեպ, հիմա էլ նոր ճակատ է բացվում «պալիտ» եղած  ընդդիմադիրի համար՝ Նիկոլի ելքը ճեղք է տվել. օրերս իշխանությունների հետ խաղեր տալու համար նրան է ապտակել հավատարիմ թիմակիցը՝ Սասուն Միքայելյանը: 

Ու հիմա Նիկոլին մնացել է մեկ օր՝ ընդդիմադիր կեցվածք ընդունելու համար:

Քանի դեռ իրական ընդդիմությունը բանտերում է, ինքը  «Մարտի 1» ծղրտալով քցվում է փողոց:

Մի պարզ հաշվարկ չանելով՝ ինքն արդեն վաղուց բացահայտված պլեբեյ է ում այլեւս չի հաջողվի թանկ գնով վաճառվել:



Աննա Գրիգորյան