Հայտարարության հանցագործության մասին…..խարդախություն, սպառնալիք

21/02/2018 18:16
Հայտարարության  հանցագործության մասին…..խարդախություն, սպառնալիք

ՀՀ քաղաքացին, ով անչափահաս երեխաների կերակրողն է,  ճարահատյալ  դիմել է մամուլի օգնությանը:

Արարատի մարզի Հայանիստ գյուղի  անապահով  բնակիչ, բազմազավակ հայր Միքայել Կարախանովը դիմել է  «Հայկական ժամ»-ին:

Բանն այն է, որ վերջինս աշխատել է«Ֆեմիլի նեթվորկ» կաբելային հեռուստատեսության եւ ինտերնետի գրասենյակում:

 

Քաղաքացուն ազատել են աշխատանքից և չեն վճարել հունվարի 1-ից մինչ 18-ի կեսօրն  աշխատած գումարը: Ավելին՝ ըստ քաղաքացու,  «Ֆեմիլի նեթվորկե –ում աշխատող իրավաբան՝ Մերի Պողոսյանը սպառնացել է Միքայել Կարախանովին, որ  կպատժեն իրեն գումարը պահանջելու համար  և, որ այլևս վերջին անգամ կարող է  տեսնել  իր երեխաներին:

 

«Ես այդ գումարներով եմ  պահում երեխաներիս և հղի կնոջս, ինչպե՞ս չպահանջեմ իմ  սեփական քրտինքով աշխատածը, տանը սոված երեխաներիս  ասեմ ինձ վախեցնու՞մ են, որ չպահանջե՞մ,-ասում է քաղաքացին:

 

Մինչ այս հոդվածի հրապարակումը, 096161111 հեռախոսահամարին  զանգահարեցինք՝  տնօրեն ԳևորգԵնգիբարյանից մեկնաբանություն ստանալու համար, տնօրենը հրավիրեց գրասենյակ:

 Հաջորդ օրը եղա գրասենյակում, ոչ-ոք տեղում չէր: Դարձյալ զանգահարեցի տնօրենին, նա պատասխանեց, որարդեն  ոստիկանությանն են դիմել ,որպեսզի պատժեն Միքայել Կարախանովին ,իրենց մատնելու համար:

 

Ապա գործավարը զանգահարեց իրավաբանին Մերիին ՝ 093288389 հեռախոսահամարին և փոխանցեց ինձ:Մերայն հարցին, թե ինչու՞ է սպառնացել քաղաքացուն,Մերին հերքեց, որ «չի սպառնացել,այդ Միքայելը գործարքներ էարել բաժանորդների հետե:

 

Այն հարցին, որ տնօրենն ասաց, որ դիմել եք ոստիկանություն ,պատժելու համար ձեր աշխատակցին ,Մերինդարձյալ հերքեց ասելով. «Չենք դիմել, բայց կդիմենք, նա պիտի պատժվիե:

 

Այս խոսակցությունից հետո եկավ տնօրեն Գևորգ Ենգիբարյանը:Մեր այն հարցին, թե ինչու՞  չեք վճարում վերջնահաշվարկը, ստում և ահաբեկում եք  քաղաքացուն, թե ոստիկանություն եք դիմել,տնօրենը պատասխանեց.«Իրավաբան Մերին թաքցրել  է իր պլանները մամուլից, նա գիտի ,  ինչ ձևերով պատժել Միքայելին, ձեզ՝լրագրողիդ էլ կպատժենք, եթե տպագրեցիք այս ամենը…ե:

 

Երբ Միքայել Կարախանոցին փոխանցեցինք իրավաբանի խոսքերը, որ  իբր գործարք է արել բաժանորդներիհետ,Միքայելը պատասխանեց. «Շառով են տալիս ինձ, որ չոր դուրս գան,բայց ես իմ գումարները միևնույն էպահանջելու եմե:


 

Հ.Գ.-1 Հիշեցնենք, որ այս խնդրով օրեր առաջ մեր լրագրողներից մեկը՝ Աննա Գրիգորյանը զանգահարել էր Մերի իրավաբանին, ով ինչպես հասկացանք տնօրենի վահանն ու սուրն է: Ներկայացնում ենք հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունն առանց խմբագրման.

-Բարեւ ձեզ, «Ֆեմիլի նեթվորկ» ընկերության իրավաբան Մերիի հե՞տ եմ խոսում:

-Այո:

-Մերի մեզ է դիմել Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ Միխայիլ Կարախանովը, պատմելով, որ իրեն ազատել եք ու վերջնահաշվարկը չեք վճարում, դրա փոխարեն դուք եք սպառնացել նրան, որ տուն չի հասնի ու երեխաները որբ կմնան:

-Ուրեմն լսեք ինչ եմ ասում, հասցեն հիմա ես կասեմ՝ Զավարյան 57/4, երբ որ ինչ-որ հարց ունեք, կմոտենաք օֆիս, ձեր հարցերը կտաք, ստեղ հեռախոսով ինտեՌվյու չեն վերցնում…

-Սա «ինտեռվյու» չէ, քաղաքացին դիմել է մեզ,  ինչու՞ եք սպառնացել քաղաքացուն…

-Դե ուրեմն թող ոստիկանություն դիմի, դու իրավապահ մարմինների պարտականությունը վերցրել եք ձեր վրա… չէ՛, դուք արդեն երկարացնում եք, ձեր աշխատանքն էլ լավ չեք կատարում…

-Եթե դուք լրագրողի հետ եք նման ագրեսիվ ու քամահրանքով խոսում, շարքային քաղաքացու հետ ինչպե՞ս եք վերաբերվում:

-Դու ո՞վ եք, որ ես ձեզ ինչ-որ բան ասեմ…

-Ես լրագրող եմ:

-Հարգելիս, ուրա՞, մի հատ թուղթդ ցույց տուր, թուղթդ ցույց տուր տենամ դու ո՞վ ես, ի՞նչ կապ ունես սրա հետ:

-Զեր երեւակայությունն աննկարագրելի է  ՏՏ ոլորտի մասին, որ հեռախոսով պետք է ձեզ լրագրողի վկայական ցույց տամ:

-Ուրեմն լսի, Միշայի ձեռքը կվերցնես ու կգաս օֆիս: Ուրեմն սենց մի բան ասեմ՝ էս համարին ընդհանրապես չեք անհանգստացնում, որովհետեւ…

-Այդ դեպքում տվեք տնօրենի հեռախոսահամարը…

-Դուք շատ փոքր մարդ եք, որ տնօրենի համար տամ ձեզ: Ձեր քիթը չխոթեք էս գործի մեջ: Սպառնացել եմ, թե չէ՝ դա ձեզ ընդհանրապես չի վերաբերվում:

-Տեղեկացնեմ, որ մեր խոսակցությունը ձայնագրվում է:

-Գիտե՛մ, ձերնելա ձայնագրվում… բան ունեք պարզելու էկեք հանդիպենք, հանդիպենք պարզենք: Խորհուրդ կտամ գալուց Միշայի ձեռը բռնած գաք:

-Ցտեսություն:

-Օ՜… հաջողություն:

:

Հ.Գ.-2 Գրասենյակի հարակից  բնակիչների  խոսքերով՝ «Երևանի ավագանու անդամներից մեկն է տնօրենի թիկունքը, դուք անզոր եք որևէ բան անելու,դրանց դեմը խաղ չկա»,- հուսահատ ասում էին հարևան բնակիչները: