Հայոց ցեղասպանության բանաձևերին Թուրքիայի արձագանքը սպասելի էր

24/02/2018 14:05
Հայոց ցեղասպանության բանաձևերին Թուրքիայի արձագանքը սպասելի էր

 Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Սիգրիդ Քաադը սպասելի էր համարում իրենց երկրի խորհրդարանի կողﬕց Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունման առնչությամբ պաշտոնական Անկարայի արձագանքը: Այս մասին գրում է De Telegraaf պարբերականը: «Թուրքական կողﬕց նման արձագանքը սպասելի էր»,- ասել է նախարարը՝ չցանկանալով, սակայն, այլ ﬔկնաբանություններ անել հարցի առնչությամբ, քանի որ, ըստ նրա, արձագանքներին պատասխանելը լավ ﬕտք չէ: Նիդերլանդների խորհրդարանը փետրվարի 22-ին քվեարկության արդյունքներով ձայների բացարձակ ﬔծամասնությամբ ընդունել է երկրի կոալիցիոն կառավարության ﬔջ մտնող Քրիստոնեական ﬕություն կուսակցության անդամ Ջոել Ֆորդևինդի ներկայացրած Հայոց ցեղասպանության մասին երկու որոշուﬓերը: Առաջին առաջարկով վերահաստատվում է Նիդերլանդների կողﬕց 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը, իսկ երկրորդով պարտադրվելու է կառավարությանը նախարարի մակարդակով հինգ տարին ﬔկ անգամ ապրիլի 24-ին այցելել և հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդում: Փաստաթղթերի քննարկուﬕց և ընդունուﬕց անﬕջապես հետո հայտարարություն էր տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն` նշելով, որ իրենք «խստորեն դատապարտում են ընդունված որոշուﬓերը»: Պաշտոնական Անկարայից նշել են, թե որոշուﬓերը «իրավական առումով պարտադրող բնույթ և վավերականություն չունեն»: