Մուկն ու իր Ցիցառկեքը եւ գնված լՌատվականները

03/03/2018 10:43
Մուկն ու իր Ցիցառկեքը եւ գնված լՌատվականները

Նմանը չունեցող Մխչյանցի Մուկի վերջին տարիներին «բուծած» կադրերը, բանից պարզվում է՝օրնիբուն մաքուր Հովիկ են աշխատում՝ եւ այդ բանը նրանք անում են ամեն քայլափոխի:

Քիչ է, որ Մկան թատրոնի դեռասան Նառան «կրծքերով» պահում է Մկան Արգամիկին, Մխչյանցու Զարմիկ՝ Կարինե մորքուրին, ու ցիցառկա Արփինեին,Մկան մյուս սիրելի վառվառան՝ Գոհարը Պողոսյանը «դոշով» եւ հնարավոր բոլոր տեղերով կռիվ է տալիս ոչ միայն Հովիկի ազգ ու տակի, այլ նաեւ Հովիկի տակ նստած լռատվական «ապրաքների» ու իրենց վերջացրած «դիկտաֆոնների» համար, որոնց մինչ այսօր էլ փեշի տակ պահում է իրեն միամիտ ղշի տեղ դրած Հովիկի Գոհարիկը:

 

Պատմում են, որ Գոհարին Հովիկը պահում էր որպես ֆուտլյար՝ վուլգար կերպարի մեջ մտնելու համար: Ու հիմա ի՞նչ է անում կարմիր շրթներկով մշտապես հայտնի Գոհարիկը՝ Նառայի կայֆոտ օրերի ընգերուհին: Սա ամեն ծակ ու ծուկ մտնելիս հետեւում է Ցիցառկա Արփինեին, իսկ մեկ-մեկ էլ տարբեր միջոցառումներից, խորհրդարանի աշխատանքների օրերին ֆիքսում է իր սիրելի Մկան չսիրած դեմքերի կիքսերը՝ որոնք մի քանի ժամ հետո դառնում են այս կամ այն լրատվական կայքի հիթերը:

 

Ասում են Գոհարիկը հատկապես նյութերով է կերակրում ու մամայություն էանում մի քանի տղուկների, ովքեր իրենց հորջորջում են, թե իբր լրատվություն են ներկայացնում:

 

Նախորդ տարի էլ, հերթական ականն էր պայթել կառավարությունում,երբ ողջ համացանցը պայթում էր, թե ինչպես էր Մխչյանցի Մուկը՝ պատվեր տվել մի երիտասարդի, ով մեկիկ-մեկիկ զեկուցել էր կառավարությանը, թե ինչ էր կատարվում խորհրդարանի մոտքի մոտ:

Դռան պահակի դերում հայտնված այդ երիտասարդը, Փայլակ Ֆահրադյան անունով մեկն էր, ում ասում են Գոհարիկը տիրություն ու մամայություն է անում մինչ այսօր:

 Նա անձամբ տեսանյութեր է նկարում՝ ԱԺ նիստերից եւ ուղարկում իր «ճուտիկներին»: Իսկ այդ համատեղ, քրտնաջան փոխգործակցության արդյունքում կեղտոտ ճահիճն են ընկնում բազում Հանրապետականներ:

Ստորեւ ներկայացնում ենք այն խայտառակությունը, որը պատռել էր՝ ինչ բան է վարչապետ, եւ ինչ բան է պատվեր կատարող մի տղուկի ծառայություն:


Պատվերի թիկունքում Հովիկ Աբրահամյանն է. նամակագրություն. Newsbook.am

Newsbook.am-ը գրում. փետրվարի 12-ի իր ելույթում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ասել էր. «Ի վերջո ու՞մ է պետք այն պաշտոնյան, որն իր գործունեության մասին յուրաքանչյուր հրապարակումից իրեն կորցնում է և ամբողջ օրը զբաղված է այս կամ այն կայքից ու թերթից իրեն ապահովագրելով՝ այդ ճանապարհին օգտագործելով ցանկացած միջոց:

Գործը թողած և ուրիշների մասին անընդհատ պատերի տակ խոսացող մարդիկ տեղ չունեն մեր իշխանության մեջ»:

Այս հորդոր-նկատողությունից ընդամենը մի քանի օր անց իրադարձություններ տեղի ունեցան, որոնք ապացուցում են, թե ինչքան լավ է ճանաչում իր թիմին Սերժ Սարգսյանը:

Օրերս միջադեպ տեղի ունեցավ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի և մի խումբ լրագրողների միջև: Մասնավորապես՝ որոշ լրագրողներ հայտարարեցին, թե Սեդրակյանը բոլորին նախիր է անվանել, հետո՝ հայհոյել: Նման բան պնդողները, սակայն, անհասկանալի պատճառներով այդպես էլ չկարողացան ներկայացնել տեսաձայնագրությունը, որտեղ լսվում է Սեդրակյանի՝ լրագրողներին ուղղված նախիր ձևակերպման արտաբերումը: Բայց այս մասով գրեթե ամեն ինչ ասված է ու ծավալվելու կարիք էլ չկա:

Մեզ այլ բան է հետաքրքրում: Վերջին մի քանի տարիների կյանքը ցույց է տվել, որ ամենատարբեր քաղաքական ակցիաների իրականացման ճանապարհին, երբ ինքնակազմակերպվում է ազնիվների ու իսկապես արժանապատվություն ունեցողների բանակը, հանկարծ այդ շարքերում ներդրվում են առանձին մարդիկ, որոնք փորձում են դեպքերի զարգացման ընթացքը ծառայեցնել բոլոովին այլ շահերի: Նրանք, ովքեր արագորեն հասկանում են գործընթացը իրենց դուրս են դնում «պատվերով» առաջ գնալու միամտությունից: Կան այնպիսիները, որոնք մինչև վերջ այդպես էլ չեն հասկանում՝ ի՞նչ տեղի ունեցավ: Շատերն այդպես էլ մնում են մակերեսի վրա՝ իրենց ցանցառ գնահատականներով ու պատկերացումներով: Այդպիսի տրամաբանությամբ են զարգացել դեպքերը նաև այս անգամ՝ լրագրողներ-Մհեր Սեդրակյան «բանավեճում»:


Հ.Գ. Փայլակի մամա՝ Գոհարը, ասում են, սկզբնաղբյուր կայքից հասկանալի ձեւեւրով հեռացնել էր տվել այդ ազգային խայատառակությունը:

Սկզբնաղբյուր կայք անողն էլի իրենց կամքը կատարողներից էր՝ Գոհար Վեզիրյանը. սա էլ Նառայի աշխատողն է՝ մշտական, եւ սա այն նույն կնիկն էր ում նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը Փոշտի թանաքաման էր անվանել... 


Արմեն Հակոբյան