Մուկին պատկանող կայքերում մանվելականները զակազով նյութեր են թխում

26/03/2018 05:34
Մուկին պատկանող կայքերում մանվելականները զակազով նյութեր են թխում


Հայաստանի Հանրապետությունում վաղուց լուրջ հիվանդություն է մելեգնում, ինչից անշուշտ զերծ մնալ չեն կարող խոշոր եղջերավոր ՀՀԿ-ականները:

Իսկ այդ հիվանդության անունը` «գործ տալն է»՝ հատկապես մամուլով, որից անմասն չեն մնում մեծ ու փոքր ՀՀԿ-ի ականները:

Զորօրինակ , ՀՀԿ-ական, Էջմիածնի ժողովրդի գլխին չարիք դարձած , գեներալ Մանվել Գրիգորյանի փնթի ու ցեխավիկ օգնականներից մեկը, ում հայրն ասում են Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ՀԷԿ-երի տեր է, եւ որի վնասաբեր գործունեության հետ կապված անընդհատ բողոքներ են լսվում Ախուրյան համայնքից, մի քանի ամիս է, ինչ Մանվելի չստացված օգնականը լինելուց բացի, մեկ այլ գործով է զբաղվում:

Այն է, Մանվելի օգնական, հանրահայտ ընտրակեղծարար ու լպիրշություններով մշատպես աչքի ընկնող Մեսրոպը, մամուլի ծախու «գրչակների» միջոցով պտտացնում է գեներալի ռեսուրսներն ու անցանկալիների դեմ արշավ սկսում՝ լրատվական կայքերով:

Օրինակ, այս ընթացքում խոսում են որ նա նմանատիպ արշավներ իրականացրել է անգամ Աժ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի, Արմավիրի ՝ խմիչքի սիրահար մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի, ինչպես նաեւ ուժայիններից շատ ու շատ դեմքերի դեմ, որոնց հանդեպ մանվելական «բրիգադը» վատ է տրամադրված: Իսկ այս կատաստորֆիկ պատմության մեջ ծայրագույն խայտառակությունն այն է, որ որոշ անհատների դեմ տեղեկատվական ստոր հոդվածների մի մասն էլ «ռասկռուտկա» է արվում Մխչյանցի Մուկի՝գրպանի աշխատող՝ Վարուժան Բաբաջանյան անունով մեկին պատկանող մի քանի կայքերում՝pressmedia, orer, lraber info, past, եւ սրանց երամին կից այլ կաքերում, ուր նման սեւ ու կեղտոտ լուրերի թխման գործը դրված է Վարուժի մտերմուհիներից մեկի՝ Սոսե Չանդոյան անունով մի լրագրողուհու վրա, ով ասում են Վարուժանի հետ խիստ ջերմ հարաբերությունների մեջ է:

Ի դեպ,այդ կեղտոտ ու ստորաքարշ հոդվածներ պատրաստող ու այդպես էլ լրագրության մեջ կարճահասակ մնացած այդ աղջիկ-տիկինը, ով բավականին կեղտոտ անցյալ ունի, մի սկանդալային պատմության մեջ էր ընկել,երբ սրա եղբայրը դանակահարել էր Մասիվի քրեական հեղինակություն համարվող ՝Մասիվցի Ժիրոյի տղաներից մեկին ու փախուստի էր դիմել:

Այդ պատմությունից հետո, լրագրողի անվան տակ հանդես եկող այդ թյուրիմացությունը, թռել էր Մկնիկականների գիրկը՝ հույս ունենալով, որ երկրի գլխավոր Մուկը՝ կսրբագրի այդ դանակահարության աղմկահարույց միջադեպը: