Տնօրենը փորձում է ազատվել հին աշխատակիցներից՝ նպատակը շահադիտակա՞ն է

07/04/2018 19:20
Տնօրենը փորձում է ազատվել հին աշխատակիցներից՝ նպատակը շահադիտակա՞ն է

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքից խմբագրություն են ահազանգել բնակիչներ, տեղեկացնելով, որ արդեմ մոտ մեկ ամիս է ինչ համայնքում լուրեր են պտտվում, որ մանկապարտեզի տնօրեն Ռուզաննա Մելքոնյանը արդեն տեւական ժամանակ է արհեստականորեն լարված է պահում մանկական հաստատության մթնոլորտը:

Իսկ պատճառն այն է, ըստ մեզ դիմած բնակիչների, որ տնօրենն ուզում է լարվածություն առաջացնելու արդյունքում ազատվել հին աշխատողներից, նրանց փոխարինելով նոր աշխատակիցներով, որոնցից 100 հազարական դրամներ է վերցնում՝ աշխատանքի ընդունելու դիմաց:

-Տեղյա՞կ է արդյոք դրա մասին համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանը:

-Գյուղապետը չգիտի, որովհետեւ ումից գումար է վերցրել ասել է, որ ատամներիդ արանքը կպահեք լեզուներդ, թե չէ համ փողից կզրկվեք, համ աշխատանքից:


Սակայն, ըստ տեղացիների մի կարեւոր հանգամանք հաշվի չի առել մանկապարտեզի տնօրենը.՝ «Ինքն ինչքան էլ վախացնում ա մարդկանց, բայց մի բան հաշվի չի առնում, որ սա գյուղա, ու մեկա էդ խոսակցությունները, բերանե բերան անցնում են, ավանում ո՞ւմ բերանը կփակես...»,- եզրափակում են արագածավանցիները: