Մարմինների գիտակ Ցիբուլովնան ԱԺ ամբիոնից խոսել է մասնագիտական լեզվով…

08/03/2018 20:15
Մարմինների գիտակ Ցիբուլովնան ԱԺ ամբիոնից խոսել է մասնագիտական լեզվով…

Մարմնի առաքելությունից, Աժ ամբիոնից խոսում է, հենց ինքը մարմինների գիտակ Ցիբուլովնան:


Կուրծք է ծեծում, պաշտապնում մեկին, ով դրա կարիքն կարծես թե չունի էլ: Լալահառաչ պաշտպանում է այնպես ինչպես մայրը՝ որդուն, կինն՝ ամուսնուն, սիրեցյալը սիրեկանին կպաշտպաներ:


Ցիբուլովնան պարզաբանում է, թե ինչ ակնկալիքներ պետք է ունենալ մարմնից… Ակնկալիքները տարբեր են, սպասելիքները  ևս:


Որտեղ՝ ինչպես, դեմքի ինչ միմիկայով խոսել, երբ է պետք ճամբարից-ճամբար անցնել, անհավատարիմ գազանի պես երբ փոխել «զուգընկերոջը», իրավիճակներ որի միջով հանդուրժողաբար և սիրով հաճախ է անցնում Ցիբուլովնան, իր հետևից տանելով նաև հարազատ քրոջը:


Հիմա էլ հայրենի խորհրադարանի ամբիոնից ցանկանում է կիսվել սեփական փորձով, մի հարցնող չլինի քո փորձն ո՞ւմ է պետք, փորձառությունդ հմտորեն ու անշեղ կիրառիր այնտեղ որտեղ պահանջված ես:


Արդարությունից առաջինը անարդարները, պոռնկությունից՝ պոռնիկները, գողությունից՝ գողերը, հավատքից անհավատներն են խոսում ու բարձրաձայնում: Խաղի այս կանոները Ցիբուլովնան լավ է սերտել ու ամեն ինչ անում է ամեն գնով հաճոյանալ, շատ ավելի առաջ անցնել քան իր կուսակիցները, որ նորին գերազանցությունը չկորցնի շպարված «մեյմունի» նկատմամբ հետաքրքրությունը:     


Վայ Քեզ ու Ձեզ հայ ժողովուրդ, որ Ցիբուլովնան է տիրոջ ու տիրուհու դերը խաղում:


«Մարմնի չհամապատասխանության համար, հարկ չկա դատափետել այդ մարմինը»,- Արփինե Հովհաննիսյանի մասնագիտական բառապաշարից է:


«Մարմինների» գիտակն ու «փորձագետը» լավ գիտի մարմնի կարևորությունն ու դրա անհրաժեշտությունը, նպատակին հասնելու նրա համար թերևս միակ ուղենիշը:


Բաժակաճառերին դեմ Ցիբուլովնան, փաստորեն նաև դրան է ունակ, միջավայրն է ստիպել, ինքը հո մեղավոր չի:

  

Երկար-բարակ, մտնել-դուրս գալով, հաճոյանալով, Աժ ամբիոնից Ցիբուլովնան ներկայացնում է Արդարադատության խորհրդի անդամներին: Մեկն իրեն դաս է տվել, մյուսի հետ սովորել է, երրորդի հետ՝ աշխատել, չորրորդի հետ…ու այսպես շարունակ, հավաքվել են մտերիմներով:



Հերթը Պետական իրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնին հավակնող Գևորգ Կոստանյանին էլ հասավ:

Ցիբուլովնան որքան էր ջանացել, որ արտաքին շպարից բացի նաև բառամթեքը «շպարեր», որ ըստ ամենայնի գովի ու գովերգի Գևորգին:


Ցիբուլովնա քեզ էլ, Գևորգին էլ հայ մարդն ու քաղաքացին լավ են ճանաչում ու քաջ գիտեն, զուր ես ջանում, ձեր նմաններին ո՞վ է լուրջ վերաբերվում, որ…


Դուք մի բանի եք ընդունակ, տանուլ տալ ամեն ինչ, Ձեզ նմաների համար չկա ինչպես սրբություն, այպես էլ հայրենիք…



Արտյոմ Վարդանյան