Ինկոգնիտո մարզպետը

19/02/2018 20:44
Ինկոգնիտո մարզպետը

Տեւական ժամանակ է, ինչ Շիրակի մարզում պրպտում են, որ գտնեն, թե ինչ ծագում ունի ՀՅԴ-ական մարզպետ Արթուր Խաչատրյանը, բայց չի ստացվում՝ կենսագրականում նշված է՝ ծնվել է Երեւանում:


Բանն այն է, որ մարզպետի քամահրական վերաբերմունքը մարզի ՏԻՄ-երի ու ենթակառուցվածքների ղեկավարների մոտ դժգոհության ալիք է բարձրացրել:


արզպետը  չի բարեւում իր ենթականերին, շատերի կողքով անցնելիս նույնիսկ չի էլ նկատում։ Նրա պահվածքից ապշած մարզում փորձում են լուծել անլուծելին՝ թե որտեղից է ծնունդով Արթուր Խաչատրյանը, մեկն ասում է Ախլցխայից է, մեկն էլ թե ղարաբաղցի է եւ այլ ենթադրություններ,- անկեղծանում է զրուցակիցս:


Մարզի չինովնիկներից մեկին էլ մարզպետը տեղեկացրել է, որ Ամանորը նշել է ծննդավայրում՝ Ստեփանակերտում:

-Ո՞վ գիտի,- շարունակում են զարմանալ շիրակցիները,- գլխներիս ագենտ է՝ չի խոսում հետներս որ շատ բան չիմանանք իր մասին:



Անի Մադոյան