Մարտունու տարածաշրջանում Վարդենիկը չի միավորվելու

23/03/2018 05:14
Մարտունու տարածաշրջանում Վարդենիկը չի միավորվելու

Ըստ Գեղարքունիքի մարզի մեր աղբյուրների, առաջիկա համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում Մարտունու տարածաշրջանի գյուղերից միայն Վարդենիկն է մնալու առանձին միավոր: Ինչը առաջացրել է հարեւան համայնքների ղեկավարների զայրույթը: Ըստ նույն աղբյուրի, վերջիններս իրենց զայրույթը չեն թաքցնում եւ բողոքում են, որ Վարդենիկը, որը համարվում է հանրապետության ամենամեծ գյուղը, իրականում «այդքան էլ մեծ չէ եւ բնակիչների թիվն արհեստական ուռճացված է...»: «Մեռնող գյուղ է Վարդենիկը» կոչերով որոշ ակտիվիստներ պայքարում են, որ այն եւս միավորվի...

Թեմային առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում: