ՀՀԿ-ի ճամբարափոխ Առնետը

25/03/2018 18:03
ՀՀԿ-ի ճամբարափոխ  Առնետը

Ո՞վ էր Անդրանիկ Մարգարյանը. մինչ 1999թ.հոկտեմբերի 27-ը  նրան ոչ-ոք չէր ճանաչում:

Հայտնի դեպքերի հաջորդ օրը նա երևաց էկրաններին ու կմկմալով  պահանջեց Սերժ Սարգսյանի հրաժարականը:Հայ հանրությունը չէր հասցրել հասկանալ,թե ո՞վ է այս ֆսֆսացնող, քթի տակ խոսող  անձը, երբ տեղեկացավ, որ հրաժարական պահանջողը ճամբարափոխ եղավ՝ առնետավազքի արդյունքում ստանձնեց ՀՀ վարչապետի պաշտոնը և կառավարեց 7 տարի:

Եվ այսօր՝ մարտի 25-ին, երջանկահիշատակի ծննդյան օրն է:

ՀՀԿ վերնախավը երկրի բան ու գործը թողած՝գնացել էր խնկարկելու  ու հարգանքի տուրք մատուցելու  Անդրանիկ Մարգարյանի շիրիմին…

Ո՞ր արժանիքի համար՝  հայտնի չէ: Հանգուցյալի դամբուլ որդին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ այնպես էր փքված քայլում, կարծես մարշալ  Բաղրամյանն էր հայրը…

Հիշեցնենք, որ տհաս մտքի տեր որդին որոշել էր հորը խցկել  հայ մեծերի շարքը՝  գովազդային վահանակին հանելով Անդրանիկ Մարգարյանի լուսանկարը «Մեր մեծերը» խորագրով՝ որն արժանացավ ԶԼՄ-ների ջախջախիչ քննադատությանը, որից հետո  մանկամիտ որդին՝ Տարոն Մարգարյանը նահանջեց՝ իջեցնելով  հորը մեծերի կողքից:

Մինչև ե՞րբ եք կեղծելու պատմությունը, պետական գողե՛ր: Ճշմարտախոսությունը  դառն է, սակայն սա է ո՛ղջ իրականությունը:

Հ.Գ. Այս դաղող  տողերի համար,  օճառագետ Մենուա Հարությունյանի համար  եկամտաբեր գործ բացվեց: