Հօ՜…հռի՜ա հա՛… ՀՀԿ-ական անասնագոմի խրտնած «Բույվլը»

28/03/2018 17:34
Հօ՜…հռի՜ա   հա՛…  ՀՀԿ-ական  անասնագոմի   խրտնած  «Բույվլը»

Մանվելամերձ շրջապատից տեղեկանում ենք , որ ՀՀԿ-ական անասնագոմի  կատաղած, ծանրաքարշ «Բույվլ»-ը՝ Մանվել Գրիգորյանն այս օրերին խրտնած , քունը կորցրած, ականջը քաղաքական քամուն տված՝ գոմի ադաթներին հավատարիմ, ակընդետ հետևում է քաղաքական գործընթացներին:

 

Լիզելով  Մկան պոչը՝ վստահեցնում, որ ամեն ինչ կանի նրան անասնագոմ վերադարձնելու համար:

Մինչ իր սիամական զույգը՝ Սեյրան Սարոյանը քաղաքական դաշտում նոր դիմակ հագած՝ քաղաքական  ծաղրածուի դերում, տեսակետներ ու մեկնաբանություններ է շաղ տալիս՝ զվարճացնելով հանրությանը, Մանվելը մտածում է,  թե որտե՞ղ, ո՞ր ժամին և ու՞մ մոտ առաջինը  սկսի քծնել ու հարու տալ իր հովվին ընդիմացողներին, որպեսզի  հաճոյանա, խոսքը տեղ հասնի , ընկնի կուսակցապետի՝ Սերժ Սարգսյանի ականջը, որ  ինքն իրեն պաշտպանված ու ապահով զգա այս խառը ժամանակներում:

Պահպանի  կերակրատաշտի կերը, կեղծ մեդալներն ու պետական գողոնը, ահռելի ունեցվածքը,անցյալի մութ, քրեական գործերը, թաքցնի  հարուստ   համաքաղաքացիների  բնակարաններից  առեղծվածային գողության հետքերը:

 

Հիշենք, որ Էջմիածնի թիվ 5-րդ դպրոցի տնօրեն Սաֆարյանի տան թանկարժեք, մեծ քանակի զարդերի  առեղծվածային գողությունը:

 ՀՀ գյուղերի բնակիչներն էլ իրեց հերթին  վստահ են, որ իրենց սեփական գոմերից  հղի , ձի ու կթու կովերին  գողացող բանդան  Մանվելի մարդիկ են : Ըստ նրանց, ոստիկանությունն էլ ներքին  հանցավոր համաձայնություն ունի Մանվելի հետ: «Ռազմի դաշտը թալանած Մանվելի համար ձի, կով գողանալն ի՞նչ դժվար հարց ա»,-վստահեցնում էին մեզ՝ թալանված գյուղացիները,-«Արջեր, վագրեր է պահում, որ տունը հսկեն, բա էդ գիշատիչ գազանների կերը որտեղի՞ց, հո՞ փողով չի առնում ,մեր նման խեղճ ու անպաշտպան մարդկանց է թալանում, որ իր տան նաֆարին ու իրեն պահպանող գազանները կուշտ լինեն, մենք էլ էշի նման բանկերի դռանը կապված ենք դրա նմանների  պատճառով»,-դառնությամբ  պատմում էին մեր զրուցակիցները:


Նարեկ