Գնաճն ազդել է նաեւ «Հայփոստի՞» «նալոգների» վրա

20/02/2018 19:25
Գնաճն ազդել է նաեւ «Հայփոստի՞» «նալոգների» վրա

Գյումրի քաղաքի  Հայ փոստի մասնաճյուղի աշխատակիցները գյումրեցի նպաստառուների եւ թոշակառուների հասանելիք գումարներից նախկին 200 դրամի փոխարեն այժմ 500-ական դրամներ են գրպանում:

Իսկ թե ինչու՞ են  500 դրամները պահում, այն դեպքում, երբ նպաստառուն եւ թոշակառուն ստորագրում են իրեն հասանելիք գումարի դիմաց,  Հայփոստի աշխատակիցները չեն մեկնաբանում։

-Թոշակից՝ կպահեն, նպաստից՝ կպահեն 500 դրամ։ Սաղից էլ կըպահեն, երբ որ կսենք ինչի՞ կպահեք, մեզի կսեն ինչխոր սաղ, ըդպես էլ դուք։ Շատերը չեն խոսի, լավ էլ գիտեն մեր վիճակները, գուզե թոշակառու եղնիս, կամ նպաստառու մեկ է՝ կըպահեն։ Հիմքը ինչխոր դրվել է, էդպես էլ կերթա։ Առաջ 200 դրամ էր, հմի բարձրացրել են, կստորագրենք լրիվ գումարի դիմաց, իրենք 500 ետ կպահեն։ Թոշակառուն էդ 500 դրամին 5 օր կաբրի, հինգ օր մե հացըմ-ներկայացնում են գյումրեցիները։

-Իսկ չե՞ք հետաքրքրվում, ինչի՞ համար են պահվում այդ գումարները։

-Ըշտե կըսեն ըդպես է, ով չի հասկնա, օր կեսը իրենցն է, կեսը վերեւինն է, ի՞նչ ունեն պատասխանելու։ Սաղից էլ կպահեն, թե որ օրենքով է, թող մի տեղ գրեն տեսնինք։ Մե օրըմ մի տղամարդ ջղայնացել էր, թե էս ի՞նչ կենեք, էդ փողերը ձեր համար կհավաքեք, հիմա թեժ գիծ կզանգիմ, էդ մարդուն  հանեցին դուրս հանգստացրին, ճամփու դրեցին տուն ըհը, ու՞մ ի՞նչ ըսես...-ասաց Հայկուշ անունով կինը։