Սևան ԲԿ –ի նոր շենքը շահագործման կհանձնվի

25/02/2018 16:20
Սևան ԲԿ –ի  նոր շենքը շահագործման կհանձնվի

Գեղարքունիքի մարզի   Սևան ԲԿ-ի փոխտնօրեն Հրաչյա Խալաֆյանը մեզ տեղեկացրեց, որ Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ, Համաշխարհային բանկի միջոցներով կառուցված Սևան ԲԿ –ի նոր շենքն արդեն պատրաստ է:

Այն շահագործման կհանձնվի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Ըստ Հ.Խալաֆյանի.

-2016թ. –ի մայիսի 20-ին ՝ հանձինս  նոր տնօրեն  նշանակված  Գայանե Էլիզբարյանի  ձեռք բերվեց  նոր անհրաժեշտ բուժ. սարքավորումներ, ինչպիսին են ՝ ուլտրաձայնային << Samswung –Medison,Կիսաավտոմատ բիոքիմիական անալիզատոր՝ HWUMALYZERIMU:

Արդյունքում  վճարովի ծառայությունների և հիվանդների դիմելիության հոսքերն ավելացան: Այս ամենին զուգահեռ նեղ մասնագիտական բժիշկների համալրում գրանցվեց ԲԿ-ում, մեզ մոտ հաստատվեց վիրաբուժության բաժանմուքի ղեկավար՝ Մարկ Շմավոնյանը:

Հետազոտման-դիագնոստիկայի բաժանմուքի վրա  է սևեռված տնօրինության ուշադրությունը:Այստեղ էլ ունենք ձեռքբերումներ:Ամռան վերջում նոր շենքի հետ համատեղ կունենանք նաև նոր  արդիական բուժ սարքավորումներ, որոնք նոր որակ կթելադրեն Սևանի, հարակից գյուղերի և մեզ դիմած այլ տարածաշրջանի բնակիչների համար,-  հավաստիացրեց  մեր զրուցակից Հրաչյա Խալաֆյանը: