ՀՀ Նախագահի աշխատակազմի մի շարք ներկայացուցիչներ ազատվել են աշխատանքից

07/04/2018 18:46
ՀՀ Նախագահի աշխատակազմի մի շարք ներկայացուցիչներ ազատվել են աշխատանքից

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 7-ին ստորագրած հրամանագրերով աշխատանքից ազատել են Նախագահի օգնականներ Հասմիկ Պետրոսյանը, Մարտին Զաքարյանը, Նախագահի ռեֆերենտներ Հովհաննես Նիկողոսյանը, Ջեմմա Հակոբյանը, Արտյոմ Սեդրակյանը, Արմեն Դավթյանը, Նաիրի Պետրոսյանը, Նախագահի խորհրդականներ Միքայել Հարությունյանը, Հասմիկ Պողոսյանը, Վարդան Խաչատրյանը:

Նախագահի այլ հրամանագրերով աշխատանքից ազատվել են Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնից, գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբիելյանը, Նախագահի գլխավոր ռազմական տեսչի տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը, Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը, Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: