Հին, բայց արդիական մասնագիտություն, որ ժառանգաբար փոխանցվել ու հասել է Ցիբուլովնային, դարձնելով միլիարդատեր…

27/03/2018 04:27
Հին, բայց արդիական մասնագիտություն, որ ժառանգաբար փոխանցվել ու հասել է Ցիբուլովնային, դարձնելով միլիարդատեր…

Շատերի հիշողության մեջ թարմ է, թե ինչպես էր մեկ տարի առաջ Արփինե Հովհաննիսյանը, նույն ինքը Ցիբուլովնան, ԱԺ ամբիոնից ոգևորված ներկայանալով որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկն ու ջատագովը, ներկայացնելով համանուն նախագիծը՝ հայտարարում էր, թե առաջիկայում մեր երկրում կտրուկ նվազագույնի են հասցվելու կոռուպցիոն ռիսկերը: Բոլորը, այդ թվում նաև բարձրաստիճան պաշտոնյաները ապրելու են բացառապես արդար վաստակով:



Սակայն երբ իրականացավ Արփիկի բաղձալի երազանքը՝ հովանավորներին մատուցած ծառայությունների դիմաց նվեր ստանալով ԱԺ փոխնախագահի աթոռը, հայկական կինտոն վերանայեց մոտեցումները: Սկսեց անխնա, աջ ու ձախ մսխել պետական բյուջեն իր անիմաստ ու անպտուղ գործուղումների վրա:


Ցիբուլովնայից սպասելի էր, որ կոտնահարի սեփական կուսակիցներին անգամ: Ասվածի վկայությունն այն է, որ նա իր վերջին պաշտոնական այցը ԱՄՆ համարեց միակ, որակեց եզակի, աննախադեպ՝ մոռանալով, որ 2015թ.-ին ՀՀԿ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը ԱՄՆ-ում էր, որտեղ բազմաթիվ հանդիպումների ժամանակ լուրջ, կառուցողական և հեռանկարային պայմանավորվածություններ ու գործնական հանդիպումներ էին ունեցել:



Դեռևս ԱՄՆ այցի ծիծաղելի իրավիճակից դուրս չպրծած, լրատվամիջոցները տարածեցին Ցիբուլովնայի փետրվարին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը:


Եվ այսպես, Ցիբուլովնան հայտարարագրել է MINI COOPER COUNTRYMAN (20 մլն ՀՀ դրամ), TOYOTA PRIUS 1.8 HYBRID ավտոմեքենաներ: Ենթադրել կարելի է, դրանցից առաջինը պաշտոնական հանդիպումների, մյուսը՝ «լևի» գնալու համար է: Սա այն դեպքում, երբ Ցիբուլիկի դրամական միջոցները մեկ տարվա ընթացքում ավելացել են կես միլիոն դրամով՝ 1.5-ից հասնելով 2 մլն դրամի: Դժվար չէ կանխատեսել, թե տարեկան 2 մլն դրամ եկամուտ ապահովող վտիտ կինտոն,  ինչպես է թանկարաժեք, այն էլ 2 մեքենայի տեր դարձել: Մինչ ԱԺ փոխխոսնակ «կարգվելը» նա 2016թ.-ի հայտարարագրել է 8 միլիարդ 660 միլիոն 326 հազար դրամ: Իսկ ահա 2017-18թթ.-ին իբրև փոխխոսնակ  Ցիբուլովնայի աշխատավարձը շեշտակի աճել է:


Նրա աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել  են 32,441,069 ՀՀդրամ։

Թե ի՞նչ ճանապարհներով է Ցիբուլովնան միլոնների տեր դարձել, այն դեպքում երբ նա տարվա կեսը Հայստանում չէ, այլ գործուղմների, «կայֆերի», «կայծերի» մեջ է, դժվար չի կռահել:


Հին ու նոր մասնագիտությունը վկա, որ միշտ էլ արդիական է` ժառանգաբար փոխանցվել ու հասել է Արփինեին…  

 

Արտյոմ Վարդանյան