Հերոսի հարազատները վիրավորված են

28/03/2018 18:16
Հերոսի հարազատները վիրավորված են

Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի բնակիչը մեր խմբագրություն զանգահարելով պատմեց, որ իր զարմիկը՝ Սարգիս Մովսիսյանը 2014թ-ի օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը կասեցրել է թշնամու դիվերսիան ու ողնաշարի մահացու վիրավորումից  1 օր անց հոսպիտալում  մահացել:

«Պատերազմ կասեցնող հերոսն այսօր անտեսված է, անընդհատ շեշտվում է ապրիլյան  հերոսների անունները և ոչ մի անգամ չի հիշատակվում Սարգիս Մովսիսյան հերոսի անունը: Այս փաստն առանձնակի ծանր են տանում հերոսի ծնողները, ովքեր վշտից խելագարված չեն հաշտվում վիրավորող այդ մտքի  հետ,-ասում է մեզ զանգահարողը և ավելացնում,- Ամսեկան 31.հազար դրամ թոշակ են հատկացրել, երբ ապրիլյան հերոսներն ստանում են 100.հազար, որ՞ն է տարբերությունը»,-արդարացիորեն հարցնում է մեր զրուցակիցը:

Հ.Գ. Հուսանք, որ ՊՆ-ն հետևություններ կանեն այս առնչությամբ ու կարձագանքի: Մեր կայքը հետևողական է լինելու այս խնդրին և առաջիկայում  հանրությանը մանրամասնորեն կներկայացնի հերոս Սարգիս Մովսիսյանի կյանքի  մասին: