Հրազդան ԲԿ-ն կիրառում է նոր օնլայն տարբերակ

12/04/2018 15:24

Կոտայքի մարզի Հրազդան ԲԿ-ն անցնում է նոր կիրառվող էլեկտրոնային համակարգի:Այսուհետ,  ՀՀ բոլոր քաղաքացիները քարտային բուժ պատմությամբ՝ կարող են ունենալ մուտքային այցելություններ ՀՀ  բոլոր բուժ հիմնարկներ:

ԲԿ-ի նորանշանակ տնօրեն՝ Լիլյա Կարապետյանը մեր կայքի թղթակցին  տեղեկացրել է, որ «Փետրվար ամսին ԱՆ-ը լիցենզիա է տրամադրել Հրազդան ԲԿ-ին՝ դիմածնոտային վիրաբուժության  բաժանմունք բացելու համար: Բաժանմուքը ղեկավարում է վիրաբույժ Հայկ Աֆյանը»:

Առողջապահության մարզային պատասխանատուների վստահեցմամբ՝ 3 ամսվա մոնիտորինգային արդյունքը ցույց է տվել, որ վճարային մուտքերն ավելացել են 10 մլն դրամով, այցելուների աննախադեպ աճ է գրանցվել: Ըստ տնօրենի, իրենց մոտ են հաճախում նաև Գեղարքունիքի մարզից, Չարենցավանից, անգամ Երևանից:

Հիվանդանոցի միջանցքում հանդիպեպած հիվանդներից, մեկն ասել է, որ «Երևանից է եկել, քանի որ այս հիվանդանոցը ունի արդիական բոլոր բուժ անհրաժեշտ սարքավորումները»:

Հիշեցնենք, որ Համաշխարհային  բանկի միջոցներով կառուցված Հրազդան ԲԿ-ն մրցունակ է տարածաշրջանում և եզակի:

Իսկ տարեց մի տատիկ մուքի մոտ տեսնելով մեր թղթակցին, պատմել և մանրամասնել  է…տես՝ տեսանյութը:

Ծննդաբերական բաժանմունքում պատասխանատուներց Իրինա Ասատրյանի խոսքերով. «Հղիների այցը պակասել է 40 տոկոսով, ծննելիության մակարդակը իջել  է, որը պայմանավորված է արտագաղթով»:

Ի դեպ, Կոտայքի մարզպետարանում մեր թղթակցին տեղեկացրել են, որ Վերջին ժամանակներս հաճախ են շնորհակալագրեր ստանում բնակիչներից՝ ուղղված Հրազդանի բժշկական կենտրոնին, այդ օրն էլ նույնաբովանդակմի նամակ էին ստացել  Հրազդան ԲԿ- հիվանդ Սամվել Հակոբյանից:


«Ողջունելի է, որ գնահաատվում է բժշկի աշխատանքը: Երբ դու քո մատուցած ծառայության դիմաց գնահատվում ես ըստ արժանվույն»,-ասել են ԲԿ բժիշկները: