Հրապարակախոսը կատակում է՝ մեկնաբանելով ՀՀԿ կանանց լուսանկարը

05/03/2018 18:06
Հրապարակախոսը կատակում է՝ մեկնաբանելով ՀՀԿ կանանց լուսանկարը
Կարծում եմ տարիքս թույլ կտա կատակել․․․
Ձախից աջ․․․
- անկապ մեկը, հավանաբար Ծաղկաձորի նշված վայրի ճաշարանի աշխատող,
-ակնոցը գլխին կործածը մտքում՝ սրիկա, ամեն ինչ արեցի, որ ինձ էլ մի բան տաս, չես տալիս, ինչի էդքան վատն եմ
-ձախից երրորդը՝ մեզ համար ամեն ինչ դեռ առջևում է ես հավատում եմ քո ցողուններին, նրանք դեռ կաշխատեն
-ձախից չորրորդը՝ ուր ես ինձ նստացրել սրանց շարքում, հըլը սրանց էլ նայի, ինձ էլ, ինչի վատ ենք եղել
-հոպարը՝ կյանք, սրանք խաբար էլ չեն, թե մենք ինչ խո՛րը կապով ենք կապված, մերը ուրիշ ա, ես քեզ երկսեռ-կոմսոմոլի հաճույք եմ պատճառում😉
-վեցերորդը՝ ֆու մարմնականով ապրողներ, ես ինտելեկտուալ հաճույքների կողմնակից եմ, իսկ ինչ կարծիք ունես քրիստինա ագիլեռայի մասին կամ ասենք՝ վերջերս Ալքիմիկոսը կարդացի՝ հրաշալի էր։
-յոթերորդին ծանոթի միջոցով բաց եմ թողնում
-ըհը․․․ մտքում՝ իմս, միակս, վերջինս թյուրիմացաբար և միակս, միակս, միակս՝ ճա-կա-տա-գրով / վերջին բառը երգելով /

Թամար Հովհաննիսյան

Հ.Գ. Ծաղկաձորում տեղի ունեցած կանանց խորհրդի նիստի մանրամասներին ու լուսանկարում երեւացող կանանց հավակնոտ նկրտումներին կանդրադառնանք առաջիկայում: Առանձին-առանձին ներկայացնելով ՀՀԿ կնանոց գվարդիային: