Խաչաղբյուրի դպրոցը կապ չունի՞ կրթության եւ գիտության հետ

22/02/2018 20:10
Խաչաղբյուրի դպրոցը կապ չունի՞ կրթության եւ գիտության հետ

Фото Հայկական Ժամ.

Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուրի դպրոցի բակը մարդաշատ էր՝ տարբեր տարիքի մարդիկ հավաքված խոսում էին միմյանց հետ: Մինչեւ դպրոցին մոտենալը հանդիպեցի դպրոցի ետեւում հավաքված աշակերտների, ովքեր դասը սկսվելու զանգը հնչելուց հետո էլ մնացին դրսում՝ նստարաններին նստած արեւածաղի սերմ ու չիփս էին ուտում: Ինձ մոտեցած ուսուցչին հարցրի.

-Չէ՞ որ դասը սկսվել է, աշակերտներն ինչու՞ են դրսում:

-Հա զանգը տվելա, իրանց մոտ հիմա ֆիզկուլտա:

-Իսկ որտե՞ղ է ֆիզկուլտուրայի ուսուցիչը:

-Ես եմ...

-Այդ դեպքում ինչու՞ եք աշակերտներին մենակ թողել,- այս լսելուց անմիջապես հետո ֆիզկուլտուրայի ուսուցիչը հեռացավ: 


Պարզվեց տնօրենը մարզկենտրոնում է, իսկ ուսմասվարը սիրով համաձայնեց լրագրողիս հետ շրջել դասարաններով:

Նշենք, որ ի տարբերություն բարձր դասարանների, տարրական դասարանները բացականեր չունեին, իսկ բարձր դասարաններում դասարանի աշակերտների ուղիղ կեսը բացակայում էր, սակայն բացակաները մատյաններում նշված չէին:

Թե իչպիսին է Խաչաղբյուրի դպրոցի առօրյան, ներկայացնում ենք լուսանկարներով:

Առաջին դասարանը 11-րդն էր:


Фото Հայկական Ժամ.

11-րդ դասարանցիներն օգտվելով ուսուցիչների ու դպրոցի ղեկավարության անտարբերությունից, դպրոցական սեղաններին նստած թղթախաղով էին զբաղված:

Фото Հայկական Ժամ.

Տղաներից ամենաճարպիկը փորձեց բաճկոնով փակել խաղաքարերը: Սակայն դրանք լրագրողիս աչքից չվրիպեցին:

Фото Հայկական Ժամ.


Նշեմ, որ դպրոցը հիգիենայի առումով էլ չի փայլում՝ դպրոցի տարածքում աչք ծակեց նաեւ հյութի կիսադատարկ շիշը, որը ինչ-որ մեկի կողմից օգտագորվելուց հետո անփույթ շպրտվել էր հատակին: Շիշը միակը չէր...

Фото Հայկական Ժամ.


Դպրոցի պատերին ուսուցողական ու դիտակտիկ ցուցատախտակների փոխարեն, ինչ-որ անշուք «պլակատներ» էին փակցված, որոնց շարքում աչք է գրավում ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված մեր հայորդիների «լուսանկարները»... թեեւ, դրանք ոչ մի կերպ լուսանկար կոչել չի կարելի: Ազգի պանծալի զավակները, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի ու նրա սահմանների պաշտպանության, Խաչաղբյուրի դպրոցում չեն արժանացել անգամ գունավոր լուսանկարների: Փոխարենը՝  A4 ֆորմատի թղթի վրա պատճենահանված ու մրոտված դեմքերից կազմված ցուցատախտակ:

Фото Հայկական Ժամ.


Խաչաղբյուրի դպրոցում եթե ոչ վաղ անցյալում քաջարի հերոսների հիշատակն է անտեսված, չարժե անգամ խոսել 1915 թ-ի ջարդերի մասին... այո՛ այստեղ այդ ոճրագործությաննել են իմիջիայլոց վերաբերվում: Երկու մեխից կախված ցուցանակը չի բացառվում, որ առաջիկայում գլխի վայր կընկնի:


Фото Հայկական Ժամ.


Բարձր դասարաններից մեկում, դասաժամի ընթացքում, աչք ծակեց հոսանքին միացված հեռախոսը: Լրագրողիս հարցից, թե ու՞մ է պատկանում հեռախոսը, դասը վարող ուսուցչուհին շփոթվեց ու տարակուսեց: Խոսակցությանը մասնակցող ուսմասվարը հուշեց գործընկերոջը. «Ասա, որ քոննա»: «Իմնա»,- կրկնեց վերջինս: Նրանցից առավել ազնիվ գտնվեց աշակերտներից մեկը՝ ասելով, որ հեռախոսը պատկանում է իրեն, միացրել է, որ լիցքավորվի:



Այս դասարանում աշակերտներից երեքը բացակայում են՝ անհայտ պատճառներով, սակայն ուսուցիչները «չեն հասցրել» բացականեր նշանակել:



Թե ինչու՞ է դպրոցն այս աստիճան բարձիթողի վիճակում, որ Խաչաղբյուրի բնակիչները իրենց երեխաներին ստիպված տանում են հարակից բնակավայրերի դպրոցներ, փորձեցինք պարզել դպրոցի տնօրեն Արմեն Խոջաբեկյանից: Ներկայացնում ենք նրա հետ հեռախոսազրույցը:


-Բարեւ ձեզ պարոն Խոջաբեկյան, ձեզ հետ խոսում է «Հայկական Ժամ» կայքի լրագրող Աննա Գրիգորյանը:

-Ես հիմա Գավառում եմ, դպրոցի տարիֆիկացիան եմ բերել հանձնեմ, մի 2 ժամից կլինեմ գյուղում:

-Պարոն տնօրեն, հարցերս կարճ են եւ կարող եք հեռախոսով էլ պատասխանել: Դուք տեղյա՞կ եք, որ ձեր դպրոցում դասապրոցեսները լիարժեք չեն իրականացվում:

-Դե դա արդեն պրովոկացիոն հարց տվեցիք: Մեր դպրոցում իրականացվում ա նորմալ: Այսինքն, որ ասում եք ուրեմն նշեք, որ դասապրոցեսը:

-Օրինակ, երբ դասասենյակում աշակերտները նստած սեղաններին խաղաքարտերով խաղ են անում:

-Էդձեւ բան չկա՛:

-Համոզվա՞ծ եք:

-Այո՛:

-Իսկ եթե լուսանկար տեսնե՞ք:

-Է ուրիշ բան ա, էդ դրա համար դասղեկ կպատժվի: Գիտեք կարաք օլիմպիադաները բացեք ու տեսնեք, որ մեր դպրոցը առաջին տեղնա բոլոր օլիմպիադաներում:

-Դպրոցում աշակերտների կողմից հեռախոսների օգտագործումը արգելվա՞ծ է:

-Այո՛: Կարողա գողտու հեռախոս բերեն, դե խո չենք կարա սաղ օրը վերահսկենք: Ես որ տենում եմ՝ բերում եմ իմ մոտ, ծնողներին կանչում եմ, զրուցում ու բացատրում եմ ու տալիս եմ:

-Իսկ դպրոցի սանիտարական վիճա՞կն ինչպես կգնահատեք:

-Շատ գերազանց:Համենայնդեպս լոկալ ջերմություն ունենք, եթե դպրոցում եղած ըլնեք  կտեսնեք, որ երեւի Վարդենիսի միակ դպրոցներից ա, որ ջերմությունը պահումա նորմալ, նորմեր:

-Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհված հերոսների հիշատակին նվիրված ցուցատախտակը…

-Կներեք, դուք էդ ե՞րբ եք դպրոցն էղել որ:

-Հինգ րոպե առաջ:

-Բայց ձեզ ո՞նց են դպրոց թողել, ինձ էդիա հետաքրքիր:

-Խնդրում եմ դուք իմ հարցերին պատասխանեք՝ զոհված հերոսների հիշատակը հավերացնող ցուցատախտակն ինչու՞ եք պատճենահանված սեւ ու սպիտակ թղթերով կազմել:

-Է ուրիշ չունենք: Ի՞նչա եղել որ, ասենք սեւ ու սպիտակ: Ուրիշը ունենայինք ուրիշը կփակցնեինք:

-Դուք կուսակցակա՞ն եք:

-Այո՜: Դաշնակցությա՜ն:

-ԿԳՆ նախարարն էլ է ՀՅԴ-ական, ձեզ ապահովագրվա՞ծ եք զգում:

-Պրովոկացիոն հարցեր եք տալիս, մենք նախարարությանը չենք պատկանում, եթե դուք տեղյակ ծանոթ լինեիք կիմանայիք, որ մեր հիմնադիրը մարզպետն ա:

-Այսինքն ԿԳՆ նախարարության հետ ոչ մի առնչություն չունե՞ք:

-Ո՜չ, ի՞նչ առնչություն պետք է ունենանք:

-Դե թեկուզ գիտության եւ կրթության առումով:

-Ես հիմա արդեն զբաղված եմ:

-Լավ վերջին հարցը՝ վերջին անգամ ե՞րբ եք եղել դասալսման:

-Միշտ էլ եղել եմ:

-Վերջին անգամ:

-Է՜հ հո դուք քննիչ չեք…

-Ես լրագրող եմ:

-Հա բայց ըտենց հարցեր մի տվեք, համել ես զբաղված եմ արդեն: Արդեն չեմ կարող տարիֆկացիա պետքա հանձնեմ:

-Լավ, հաջողություն ձեզ:

-ԱԲրեք…

 

Հրավիրում ենք ԿԳ Լեւոն Մկրտչյանի եւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի ուշադրությունը: Խաչաղբյուրի դպրոցում երեխաներին կրթելու փոխարեն կռտում են, մի ամբողջ դպրոց գտնվում է անտարբերության ու անգրագիտության ճիրաններում:


Աննա Գրիգորյան