«Նախկինում գնում աշխատում ետ էին գալիս, իսկ հիմա...»

09/03/2018 13:32
«Նախկինում գնում աշխատում ետ էին գալիս, իսկ հիմա...»

Մարտի 11-ին Լոռու մարզի Լեռնավան համայնքում ՏԻՄ արտահերթ ընտրություններ կանցկացվեն։ Ի տարբերություն նախորդ ընտրաշրջանի, այս անգամ  համայնքի գործող անկուսակցական ղեկավար Վաչագան Վարդանյանը միակ թեկնածուն է։

Վերջինս համայնքը ղեկավարում է 2010թ-ից,մրցակից չունենալն էլ, Լեռնավանում մեկնաբանում են համայնքների առաջիկա խոշորացումով:

Լեռնավանում աշխատասեր ու խաղաղ բնակչությունը պատրաստվում է գարնանային գյուղատնտեսական աշխատանքներին, մի մասն էլ գարնան գալու հետ մեկնում են ՌԴ՝ արտագնա աշխատանքների:


Фото Հայկական Ժամ.Լ

եռնավանցիները տարածաշրջանում հայտնի են իրենց աշխատասիրությամբ, թերեւս սա է պատճառներից գլխավորը, որ գյուղում սոցիալական լարվածությունը մեծ չէ: Միայն տագնապալի է, որ գյուղից հեռանում են երիտասարդները՝ մշտական բնակություն հաստատելով հայրենի սահմաններից հեռու:

-Առանց էդ էլ օրերը տաքանալուց հետո գյուղում 20-30 տղամարդ է մնում, ջահելներն էլ գնում են, գյուղի աշխուժությունն էլ իրենց հետ են տանում,- ափսոսանքով պատմում են գյուղամիջում հավաքված լեռնավանցիները,- Նախկինում գնում աշխատում ետ էին գալիս, իսկ հիմա գնում են ընդմիշտ՝ կնիկ երեխաներով: