Եվրախորհրդարանը հավանություն տվեց Լեհաստանի դեմ պատժամիջոցներին

02/03/2018 05:22
Եվրախորհրդարանը հավանություն տվեց Լեհաստանի դեմ պատժամիջոցներին

Եվրախորհրդարանը մարտի 1-ին պաշտպանել է Լեհաստանի դեմ պատժիչ ընթացակարգ գործարկելու Եվրահանձնաժողովի որոշումը՝ ազգային դատական բարեփոխման մեջ եվրոպական սկզբունքները խախտելու համար։ Այդ առաջարկության օգտին Եվրախորհրդարանի՝ Բրյուսելում ընթացող նստաշրջանում քվեարկել է պատգամավորների մեծամասնությունը:

Ընթացակարգը կարող է տանել նրան, որ Վարշավան ԵՄ խորհրդում ժամանակավորապես կզրկվի ձայնի իրավունքից։ Եվրամիության պատմության մեջ նման բան տեղի կունենա առաջին անգամ: