Լալվարի քավորը. Ո՞րն է Գեղամյանի ու Նիկոլի տարբերությունը

30/03/2018 05:29
Լալվարի քավորը. Ո՞րն է Գեղամյանի ու Նիկոլի տարբերությունը

Վերլուծելով հայաստանյան ներկայիս քաղաքական ներկապնակն՝ ընդդիմադիր եւ դիմադիր գործիչներով, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում մարդիկ հիշում են, թե  2003 թ-ին  ինչպես էին ոգեւորված, երբ նախագահական ընտրություններում իրենց թեկնածություններն էին առաջադրել Արտաշես Գեղամյանն ու Ստեփան Դեմիրճյանը:


-Վարդենիս այցի ժամանակ, քաղաքից 15 կմ հեռավորության վրա գտնվող Ծովակ գյուղի սկզբին ժողովուրդը՝ մոտ 7-8 հազար մարդ, փակեցին ճանապարհը, մեքենայից իջացրին Արտաշես Գեղամյանին ու ժողովրդի միջից մի ծովակցի հախթանդամ տղա Գեղամյանին նստացրեց վզին ու 15 կմ քայլելով բերեց Վարդենիս,- պատմում են զրուցակիցներս, - Իսկական տոն էր քաղաքում, Մշակույթի տան շենքի մոտ, Խաչիկ անունով մի մարդ, 2-3 տարեկան թոռին՝ Լալվարին գրկած մոտեցրեց Գեղամյանին, թե «Դու երկնքից իջած հրեշտակ ես դու դարձի իմ թոռի քավորը»: Էդ օրը Գեղամյանը դարձավ Լալվարի քավորը ու Լալվարն ըտենց էլ մարդ չդարձավ: Ո՛չ դպրոց գնաց, ո՛չ ուսում ստացավ, մինչեւ հիմա, որ ժամի դուռը հարսանիք, կնունք, ծնունդա լինում Լալվարը լենտով փակումա եկեղեցու դուռը, թե՝ «Մինչեւ փող չտաք չեմ քաշվի մի կոմ ու կխանգարեմ ձեր քեֆ ուրախությունը»: Այ էդ խեր մնաց Գեղամյանի քավորությունից՝ փող պոկելու հատկությունը:


Օրինակ բերելով այս պատմությունը, մարդիկ հերթով հիշում են բոլոր այն ընդդիմադիր գործիչներին, ովքեր իրենց փողոց հանեցին, ապա ծախվելով իշխանություններին ժողովդրին մենակ թողեցին՝ հիասթափեցնելով ընդդիմադիր գաղափարից:


-Ազգային ժողովում ընդդիմություն չկա, ում տեսնում եք ԱԺ-ում դրանք սաղ Հանրապետականի լածիրակներն են: Նիկոլն ի՞նչ ընդդիմություն: Եթե Նիկոլ Փաշինյանն ու իրա Ելքը ընդդիմադիր են, ո՞նց էր բանակը իրա ձայնը տալիս Ելքին: Հա՛, հաստատ բան եմ ասում, Զոդի չաստը սաղ էլ Նիկոլին են ձեն տվել, մեր էրեխեքը նայոմնիկ են մեզնից լավ ո՞վ գիտի դրա մասին:


-Ընենց որ սաղ սուտա, էս երեկրում ընդդիմություն չկա, հավայի կապիկություններ են, կհելնեն փողոց կղժղժան, որ մարդկանց զբաղացնեն, Սերժը նստի պաշտոնին, ո՞վ չի հասկանում: Նիկոլը Գեղմյանից լավ տղա չլնի, Գեղամյանն իր հետեւից ավելի շատ գնացող ուներ քան Նիկոլը, բայց շան որդիք էրկուսն էլ բառաբան դուս էկան:


Քննարկում ու վերլուծում են մարդիկ, հավատացնելով, որ հասարակության լայն շրջանակներին այլեւս խաբել հնարավոր չէ, մարդիկ կարողանում են վերլուծել եւ ճիշտ գնահատական տալ երեւույթներին:


Հ.Գ. Ի դեպ,  ի՞նչ եղավ երիտասարդի հետ ով Գեղամյանին 15 կմ շալակած ման էր տվել... Վարդենիսցիներն ասում են, որ Լալվարից ավելի շատ տուժեց խեղճ երիտասարդը, ով մինչեւ օրս վիզը ծուռ է ման գալիս, բայց չէ՛ նրանից ավելի շատ տուժեց ժողովուրդը՝ վստահելով կեղծ ընդդիմադիրներին հերթական անգամ «քցվեց», ինչպես «քցվել» էր 1996-ին, հետո էլ «քցվելու» էր 2008-ին, 2013-ին, 2017-ին ու դեռ ...


Աննա Գրիգորյան