Սաուդյան Արաբիան շարունակելու է հակազդել Իրանին

18/02/2018 19:39
Սաուդյան Արաբիան շարունակելու է հակազդել Իրանին

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, կիրակի օրը Մյունխենյան անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է Թագավորության արտաքին գերատեսչության ղեկավար Ադել ալ Ջուբեյրը:

«Իրանը պետք է հասկանա, որ իր նկատմամբ պատժամիջոցների պատճառը նույն Իրանի վարքագիծն է: Մենք կշարունակենք հակազդել Իրանին, մինյեւ այն կփոխի իր վարքագիծը: Մենք այլ տարբերակ չունենք»,- news.am-ի փոխանցմամբ՝ հավելել է Ալ Ջուբեյրին:

«Հակասական է խոսել անվտանգության կառուցման մասին եւ միաժամանակ ահաբեկիչներին զենք տրամադրել է»,- ասել է նա: Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը պնդում է, որ «Իրանը սատարում է ահաբեկչությանը, եւ հենց այդ պատճառով են իր դեմ պատժամիջոցներ կիրառվել»:

«Մենք պնդում ենք վերանայել միջուկային գործարքը եւ հրաժարվել դրանից: Գործողությունների ծրագիրը չի զսպում Իրանի ագրեսիվ վարքագիծը տարածաշրջանում»,- ասել է ալ Ջուբեյրը: