Ալիկ Սարգսյանի վստահելի կադր՝ Նաիրա Դավթյանի ֆեյսբուքյան էջը անհետացել է, իսկ Իվետան պաշտոնին հրաժեշտ տվեց

24/02/2018 05:02
Ալիկ Սարգսյանի վստահելի կադր՝  Նաիրա Դավթյանի  ֆեյսբուքյան էջը անհետացել է, իսկ  Իվետան պաշտոնին հրաժեշտ տվեց


Մի քանի օր է, ինչ ողջ համացանցում լուրջ եռուզեռ է սկսվել՝ «Ծառուկյան» դաշինքով ԱԺ գնացած պատգամավոր Իվետայի Տոնոյանի՝ Կենտրոն հեռուստաընկերությունից դուրս գալու հարցը: Ընդամենը նախօրեին, հայտնի դարձավ, որ խոսնակ Իվետա Տոնոյանը, պաշտոնապես ազատվել է Կենտրոն հեռուստաընկերության տնօրենի պաշտոնից: Ու թեեւ, վերջին ժամանակներս իրավապահ կառույցների հետ ջերմացած Տոնոյանը հանդես եկավ երկարաշունչ ճառախոսականով, այնուամենայնիվ, Իվետայի հարցը, ասում են որ դեռ այդ քայլով փակված չէ:


Իրականում, այդ աղջնակի հ
ամար որոշ ԲՀԿ-ականներ փորձում են համոզել իրենց «շեֆին»՝ գոնե մանդատազուրկ չանել նրան, քանի որ այդ դեպքում, Տոնոյանը , ըստ էության, անգործ կմնա: Ինչեւէ, թե ինչ ճակատագիր կունենա Տոնոյանը, կերեւա առաջիկայում:


Իսկ մինչ այդ նշենք, որ նրա պաշտոնին հրաժեշտ հրաժեշտ տալու պատճառները մի քանիսն են:

Թեեւ ասում են՝վերջինը եղել է ճակատագրականը: Համառ լուրերի համաձայն, Տոնոյանի անունը կապվում է լրատվականներից մեկի ղեկավարի ու որոշ ՀՀԿ-ական դեմքերի անունները ՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապվող լրատվականներում հոլովելու հետ, որի հետ կապված, բավականին մեծ աղմուկ ու սկանդալ է բարձրացել


Ասում են, այդ խմորը շատ ջուր է վերցրել, եւ որ այս պատմության մեջ այնպիսի փաստերի մասին է խոսք գնում, որ դժվար է անգամ կռահել՝ թե ինչպիսի հանգուցալուծում է ունենալու այդ գլուխկոտրուկը: Հետաքրքիր զուգադիպությամբ, այդ պատմության էջերում շրջանառվում է նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հավատարիմ կադր՝ Ոստիկանության զորքերի աշխատակից Նաիրա Դավթյանի անունը, ում ֆեյսբուքյան էջը, տաս օրից ավել է անհետացել է համացանցից


Նկատենք նաեւ, որ Նաիրա Դավթյանը ոստիկանությունում այնպիսի համաբավ ունի՝ որ առանց ՀԿԼ վարչության պետ Աշոտ Ահարոնյանի իմացության, մեկ քայլ անգամ չի դնում:


Չմոռանանք նշել, որ առաջիկայում ՀՀԿ-ում , եւ ուժային կառույցներում լուրջ տերեւաթափ է սպասվում:



Արմեն Հակոբյան