Ինչու՞ է հաճախակի բառաչում ոտքը վիրավոր ՀՀԿ-ական գոմի բույվլը

12/04/2018 16:00
Ինչու՞ է հաճախակի բառաչում ոտքը վիրավոր ՀՀԿ-ական  գոմի  բույվլը


 ՀՀ ցանկացած դպրոցի աշակերտ այսօր  արդեն գիտե, որ ասֆալտ մաշող գեներալ՝ Սեյրան Սարոյանը , հայ քաղաքական լանդշտաֆտի խրտվիլակներից է: «Յութուբ» կոչվածը տալիս է դրա հնարավորությունն ու  անսպառ  ծիծաղի վայելքը:

«Մի՞թե գեներալ- հերոսներն  իրականում այսպիսին են լինում, մայրի՛կ»,- հարցնում են դպրոցականները:

«Ո՛չ, որդի՛ս , դրանք   ՀՀԿ-ականներ են, իշխանությունը զավթած,  ջրի երես ելած՝ փրփրած կեղտերն են, որոնք մի օր սաստիկ  քամուց կցրվեն, կանհետանան: Մեր իրական հերոսները շղթայված են բանտերում…»:

Անտառաճանաչ, հրացանավոր ախպերների կռուգում ֆռֆռացող, օլիգարխներին քավոր կանգնող, հանցագործություններ կոծկող գեղցի  այս մարդը՝ Սեյրան Սարոյան անուն ազգանունով, ՀՀԿ-ի  ինքնահռչակ  մամլո խոսնակի դերն է ստանձնել՝ աջ ու ձախ սողալով , քամակ մտնելով ու դուրս գալով է օրն անցկացնում: Քանզի  քաջ գիտակցում է, եթե իշխանությունից գնաց Սերժ Սարգսյանն, ինքն ու իր նման քրեական անցյալ ունեցող  բույվլները կկորցնեն ամեն ինչ, այն ահռելի գողոնը, որը  թալանել են պետությունից, խլել համաքաղաքացիներից, գցել հազարավոր ՀՀ քաղաքացիների: Այս մարդու և իր նմաներից  է նողկում   հանրությունը, որն այս օրերին իր բողոքն է հայտնում «Ազատության» հրապարակում՝ պահանջելով հեռանալ իշխանական բուրգից:  Սրա նմանների անուններն  անցյալում  առնչվում էին   անմեղ մարդկանց առևանգման, բռնաբարության, թալանի, ծեծի, ստորացուման  ու երկրից արտաքսման հետ՝ թիկունքում ունենալով  դավալեցի Վազգեն Սարգսյանին սրանք անպարտ էին:

 Հասարակությունը լավ գիտե, որ   Վազգենից հետո  սրանց սանձերը մի այլ կարգի  ձգված են: Թիկունքները ՝ բաց է, հենարանը մնում է միայն  Սերժ Սարգսյանը: Ու գեներալ կոչվող այս չորքոտանի  բույվլները, թրիքի վրա դուխի ցանած, դիմակ հագած, փողկապներով՝ ԱԺ պատգամավոր դարձած, իբր օրենք գրելով, սողում, քծնում ու թավալ են գալիս ՀՀԿ ղեկավարի ոտքերի տակ՝ ի ցույց դնելով իրենց  հավատարմությունն ու սերը՝  առ Սերժ:

Շրջապատում պաշտոնյաները լսելով կեղծ գեներալների մասին՝  ասում են. «Սեյրանը լա՜վն ա…»:

-Իսկ Մանվե՞լը,-հնչում է հարցը:

-Օ՜յ… Մանվելը  թու՛յն  է:

Ու այսպես թունավորված ապրում ենք՝ արարատցի Վազգենին հիշոցներ հղելով…

Այս  տեսանյութը Սեյրան Սարոյանի  հերթական մտնոցու մասին է:

Ընթերցողներիցս հայցում եմ ներողամտություն՝  գարշահոտությամբ  լի հոդվածիս համար:

 Նարեկ