Մեկնարկել է նախագահի ընտրությունը

11/04/2018 09:28
Մեկնարկել է նախագահի ընտրությունը

Ադրբեջանի ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ այսօր՝ ապրիլի 11-ին Ադրբեջանում մեկնարկել են  արտահերթ նախագահական ընտրությունները:  Բաքվի Սաբայիլի շրջանի թիվ 6 ընտրատեղամասում իր ընտրությունն է կատարել նաեւ Իլհամ ԱԼիեւը:

Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ, թեեւ ադրբեջանական ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտեցին այս ընտրությունները, քանի որ, ըստ օրենքի դրանք պետք է կայանային սույն թվականի հոկտեմբեր ամսին, սակայն «ցմահ ալիեւ» գերդաստանի ժառանգորդ Իլհամօղլին կամայականորեն այն տեղափոխեց ապրիլ ամսին եւ դրածո թեկնածուների միջոցով լեգիտիմացրեց՝ միջազգային հանրությանը ներկայացնելով, որ Ադրբեջանի նախագահի ընտրություններին մասնակցում են բազմաթիվ կուսակցություններ եւ քաղաքական գործիչներ:

Հիշեցնենք նաեւ, որ ընտրություններին մասնակցում են 8 թեկնածուներ, որոնք դե յուրե եւ դե ֆակտո օգնում են հոր մահից հետո՝ 2003-ից Ադրբեջանի իշխանությունը գրաված Իլհամ Ալիեւին վերարտադրվել նախագահի պաշոտնում: