Հակաթուրքական գիշեր. այրվել են մզկիթներ ու թուրքական կենտրոններ

12/03/2018 06:00
Հակաթուրքական գիշեր. այրվել են մզկիթներ ու թուրքական կենտրոններ

Գերմանիայում գիշերը միանգամից մի քանի գրոհ են իրականացրել թուրքական մզկիթների և մշակութային կենտրոնների վրա, այդ թվում՝ երկրի մայրաքաղաքում։

Բեռլինում անհայտ անձիք այրել են թուրքական մզկիթի և «Կրոնական կապերի թուրք–իսլամական միության» մշակութային կենտրոնի շենքերը, ինչի արդյունքում մզկիթն ամբողջությամբ այրվել է։ Երեք չարագործներին հաջողվել է թաքնվել։

Հանցագործության մեջ կասկածվում են աջ ծայրահեղականները կամ էլ՝ Թուրքիայի քաղաքականությունը չընդունող քրդական համայնքի ներկայացուցիչները ,– նշում է Berliner Zeitung-ը։

Բացի այդ, Մեշեդում (Վեսթֆալենում) անհայտ անձիք պայթուցիկով շշեր են նետել «Թուրք–գերմանական բարեկամության» կենտրոնի շենքի վրա, իսկ Լաուֆեն–ամ–Նեքարում հրկիզել են թուրքական համայնքի մզկիթը։