«Մանգասարը» շուտով կվերագործարկվի

Տարեց Մարտունեցիները, անշուշտ, հիշում են «Մանգասար» հեռուստաընկերության մասին։ Այդ տարիներին ուղիղ եթերները, Մարտունու տարածաշրջանի մասին պատմող նյութերը դարձել էին բոլորի հետաքրքրության առարկան և առանց չափազանցության կարելի է նշել, որ «Մանգասարը իմն է, քոնն է, բոլորինս է» նշանաբանով աշխատող հեռուստաընկերությունը այն միակ լրատվամիջոցն էր, որը օբյեկտիվորեն լուսաբանում էր Մարտունու կրթական մշակութային, լրատվական մարզական կյանքը։
Ի ուրախություն Մարտունեցիների, աշխատանքներ են տարվում հեռուստաընկերությունը վերագործարկելու նպատակով։
- Հեռուստաընկերությունը կոչվելու է «Մանգասար -online TV» ։ Այժմ իրականացվում են տեխնիկական զինանոցի հարստացման և վերազինման աշխատանքներ, - մեր հետ զրույցում նշեց հեռուստաընկերության հիմնադիր Արայիկ Թարփոշյանը ։ Արդեն համալրվել է լրագրողական անձնակազմը և շատ շուտով online տարբերակով Հայաստանում, ինչպես նաև արտերկրում ապրող Մարտունեցիները հնարավորություն կունենան դիտելու հեռուստաընկերության հեռարձակումները։

- Բոլոր դեպքերում ձեզ ուտելու են
- Եղանակը կցրտի 3-5 աստիճանով
- Թեկնածուն կռվախնձոր է Սասուն Միքայելյանի և մարզպետի համար
- «Հայկական Ժամ»-ի հետևողականության շնորհիվ արդարությունը հաղթեց,-ասաց ամբաստանյալներից մեկի կինը
- Գյումրեցիները ծաղրում են թրաշամանուկներին
- Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
- «Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես»
- Եղանակը Հայաստանում
- ՀԴՄ-ների վաճառքը չպե՛տք է լինի ՊԵԿ-ի մենաշնորհը, դրանք պետք է ազատ վաճառվեն. Մովսես Ձավարյան
- Ո՞վ է Նիկոլը (Տեսանյութ)