Թռչնազգու գաղտնի ՓՀԵԿ-ը

31/03/2018 19:05
Թռչնազգու գաղտնի ՓՀԵԿ-ը

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության մեր աղբյուրների, երկրի  ծպտյալ թալանչի՝  նախարար Արծվիկ Մինասյանը,  Հեր-Հերի ջրամբարի մոտ գտնվող ամենաարդյունավետ գործող ՓՀԵԿ-երից մեկի սեփականատերն է:


Մինչդեռ  նախարարի մտերիմներն ամենուր խոսում են, որ իբր  Արծվիկի ձեռքերը մաքուր են, նրա մոտ  «փողի դվիժենի չկա»: Ըստ մեր տեղեկատուի, ԲՆ Արծվիկ Մինասյանը յուրայինների մոտ  վատ է արտահայտվում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մասին,  օրերս Դիլրջանի ազգային պարկի ղեկավարության փոփոխման պատճառով Արծվիկ Մինասյանի  որոշ կադրեր, անտառտնտեսության չարաշահումների արդյունքում ձերբակալվել են, ոմանք էլ  վախը սրտներում գերադասել են   ազատվել աշխատանքից՝  շառ ու փորձանքից հեռու մնալու համար:


Արծվիկը  վերջիններիս  խոստացել է աշխատանք՝ նախարարության ենթակայության տակ գտնվող ստորաբաժիններում:


«Այս ամենի պատճառն  իմ և Կարեն Կարապետյանի լարված հարաբերություններն են»,-ասել է Արծվիկը,-«Դիլիջանի ազգային պարկը նոր տնօրենը վարչապետի մտերիմն է, ծագումով՝ ԼՂՀ-ից»,-իր մարդկանց հաղորդել է՝ Արծվիկ Մինասյանը,-«Մենք ավելի ապահոված կլինեինք , եթե ՀՀ վարչապետ մնար Հովիկ Աբրահամյանը»,-ասել է աշխատանքից դիմում  գրած իր մտերիմներին՝ Արծվիկ Մինասյանը:



Հ.Գ. Հիշեցնենք, որ  Արծվիկ Մինասյանի ծննդավայրում՝ Արմավիրի մարզի Շենիկ գյուղում, 2 տարի առաջ թռչող մկներ էին հայտնվել, որոնք ծառերի արմատների  70 տոկոսը ոչնչացրել էին: Մեր «Հրատապ. Թռչող մկներ՝ Շենիկում» վերտառությամբ  նյութի հրապարակումից հետո, պատկան մարմիններն արագ արձագանքել էին և չեզոքացրել անսովոր կրծողներին:

Այս նյութի Հ.Գ.-ում մի անմեղ տող էինք սպրդել՝ գրելով, որ թեև քաղաքականությունից հեռացավ մեծ Կրծողը՝ Հովիկ Աբրահամյանը, սակայն նրա սանիկները՝ թռչող մկներ դարձած՝  անարգել բազմանում են Շենիկում: Հաջորդ օրը,  Արծվիկ Մինասյանի եղբայրը, Շենիկի գյուղապետ՝  Կորյուն Մինասյանը  պարտադրում էր մեզ  հեռացնել նյութից Հ.Աբրահամյանին վերաբերող տողերը, որովհետև ինքը ՀՅԴ-ից  կոշտ արձագանք է ստացել: