Թուրքիան Սիրիային պատերազմով է սպառնացել

20/02/2018 05:45
Թուրքիան Սիրիային պատերազմով է սպառնացել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սիրիայի բանակին սպառնացել է պատերազմական գործողություններով, եթե այդ երկիրը սատարի Աֆրինի քրդական խմբավորումներին։

Նախարարի խոսքով, քաղաք սիրական կառավարական զորքեր մտցնելու մեջ Անկարան խնդիր չի տեսնում, եթե դրանք տարածաշրջանը մաքրեն քրդական Ժողովրդական ինքնապաշտպանական զորքերից։ «Բայց եթե նրանք խմբավորումներին պաշտպանեն մեզնից, Թուրքիային և թուրք զինվորներին ոչ ոք չի կանգնեցնի։ Դա ճիշտ է նաև Մանբիջի և Եփրատից արևելք ընկած տարածքների համար»,- ասել է Չավուշօղլուն։