Թրամփը եւ Մեյը համաձայնել են, որ քիմիական զենքի կիրառումը չպետք Է անպատիժ մնա

13/04/2018 09:13

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազարույցի ընթացքում պայմանավորվել են շարունակել սերտ աշխատանքը եւ միջազգային պատասխան տալ սիրիական Դումայում քիմիական զենքի կիրառմանը:

Այդ մասին հայտնել Է Դաունինգ-սթրիթի մամուլի քարտուղարը: «Նրանք համաձայնեցին, որ չափազանց կարեւոր Է , որ քիմիական զենքի կիրառումն անպատիժ չմնա, ինչպես նաեւ անհրաժեշտ համարեցին կանխել նախագահ Բաշար Ասադի ռեժիմի կողմից քիմիական զենքի հետագա օգտագործումը»,- ասված Է հաղորդագրության մեջ: Մամուլի քարտուղարի խոսքով՝ Թրամփը եւ Մեյը «պայմանավորվել են շարունակել սերտորեն աշխատել միջազգային պատասխանի վրա», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: