Զվարճալի միջադեպ ասուլիսի ժամանակ

05/04/2018 06:54

Զվարճալի միջադեպ է տեղի ունեցել Եվրոպա լիգայի ընթացիկ մրցաշրջանի քառորդ եզրափակչի «Արսենալ»-ԲԿՄԱ առաջին խաղի նախնական ասուլիսի ժամանակ:

 «Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մոռացել է դնել ականջակալները եւ չի հասկացել՝ ինչ հարց է տալիս ռուս լրագրողը:

«Բայց միգուցե ընկերս թարգմանի...»,- կատակել է նա:

«Դա իմ գործը չէ, բո՛ս»,- Մխիթարյանը նույնպես կատակել է:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 5-ին, «Արսենալը»  սեփական հարկի տակ ընդունելու է ԲԿՄԱ-ին: