Մեզ բեկում է պետք, Մեծ միացումը պետք է նորից շարժման մեջ դնենք. Զարուհի Փոստանջյանի ուղերձը Ազատության հրապարակից

20/02/2018 16:36
Մեզ բեկում է պետք, Մեծ միացումը պետք է նորից շարժման մեջ դնենք. Զարուհի Փոստանջյանի ուղերձը Ազատության հրապարակից



Ազատության հրապարակում Արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ <<Երկիր Ծիրանի>> կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ <<Մեծ միացումը>> նորից շարժման մեջ դնելու ուղերձով:

 

<<Այսօր մեր ողջ ազգի համար կարևոր նշանակության օր է, որովհետև շուրջ 30 տարի առաջ մենք սկսեցինք Արցախյան շարժումը, և Արցախյան շարժման այս օրը դրեցինք նաև մեր նորանկախ պետականության սկիզբը։ Ես այսօր որոշել եմ Ազատության հրապարակից և՛ եռագույնի ներքո, և Արցախի Հանրապետության դրոշի ներքո, նաև Արևմտյան Հայաստանի դրոշի ներքո ուղերձով հանդես գալ>>,-ասաց Փոստանջյանը՝ հավելելով, որ այսօրվա իր ուղերձը <<Մեծ միացումը>>՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության գործընթացընորից շարժման մեջ դնելու մասին է:

 

Նրա խոսքով՝ Արցախյան շարժումը ժամանակակից հայ ազգի և հայոց պետականության համար դարձավ բեկումնային, շարժման հիմնական կարգախոսը՝ <<Միացումը>>, ունեցել է ազգային գաղափարախոսության հզոր ազդեցություն և ազգային քաղաքական ծրագրի իրականացման կարևորագույն նշանակություն <<Մինչ օրս մեր ազատագրված հայրենիքի մի մասը՝ ներկայիս Արցախի Հանրապետությունը շարունակվում է մնալ մեր կողմից չճանաչված՝ որպես մեր միասնական պետականության մաս և մեր հայ ազգի արցախյան հատված, ու համասփյուռ հայությունը շարունակում է զրկված լինել հայոց պետականությունում քաղաքական իրավունքներից>>,-ասաց Փոստանջյանը:

 

Փոստանջյանը նշեց, որ հայ ազգին կրկին անհրաժեշտ է բեկումնային շարժում «Միացումե կարգախոսի ներքո՝ Արցախյան շարժման բեկումնային հերոսներ Լեոնիդ Ազգալդյանի, Արթուր Մկրտչյանի և Մոնթե Մելքոնյանի կերպարներով. «Միացում հայկական երկու պետությունների, միացում Հայաստանի և Սփյուռքի՝ մեկ քաղաքական մարմնում»: