Բաց նամակ. Հայտարարություն հանցագործության մասին

07/02/2018 13:27

ՀՀ նախագահ պարոն՝ Սերժ Սարգսյանին 

Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի


3-րդ փողոց 68/5 18 բնակարանի

բնակիչԳուրգեն Գալստյանից՝

Հեռ․093 73 71 77



Դիմում

Մեծարգո պարոն նախագահ․

Տեղեկացնում եմ Ձեզ այն մասին, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ղեկավար Կառլեն Հովհաննիսյանի կողմից կատարված բազմաթիվ ֆինանսական չարաշահումների վերաբերյալ բազմիցս բարձրաձայնել եւ բողոքել եմ։ Նա իր պաշտոնավարման տարիներին համայնքի բյուջեից տարբեր ճանապարհներով հափշտակել է միլիոնավոր դրամներ, արդյունքում համայնքը չի զարգանում, խմելու եւ ոռոգման ջուր չունենք, ճանապարհները անբարեկարգ եւ անանցանելի են։


Համայնքի բյուջեի հաշվին կատարվել է լուսավորության ցանցի կառուցում, ծախսվել են ահռելի գումարներ, սակայն լուսատուները հայտնվել են ՀԵՑ ընկերության, գազատար խողովակների, հենասյունների կամ բնակիչների կողմից տարբեր տեղերից հավաքված փտած եւ  ոչ ստանդարտ խողովակների վրա, որը իրենից ներկայացնում է խիստ վտանգ։ Իբրեւ իրականացվել է խմելու ջրի նոր խողովակների անցկացում, սակայն իրականում մասնակի վերանորոգվել է 60-ական թվականներին անցկացված խողովակաշարը, որն այդպես էլ չի կարողանում ապահովել խմելու ջրի մատակարարումը։ Փոխարենը իր մոտ հարազատներին անհիմն աշխատավարձներ է տալիս, այն է նախ, տարիներ շարունակ աղջկա ամուսինը  ձեւակերպված է եղել որպես վարորդ, հետո իր եղբորորդին։ Սակայն իրականում նրանք երբեւէ չեն աշխատել որպես վարորդ, վերջինս աշխատավարձ  է ստացել նույնիսկ ՀՀ-ից բացակայության ընթացքում։ Հորեղբորդ որդին ձեւակերպված է, որպես առաջատար մասնագետ, սակայն իրականում չի աշխատում եւ իբրեւ ղեկավարում է բազմաբնակարան շենքերը, որոնք համատիրություն չեն հանդիսանում։

Կոտայքի մարզի Հրազդանի ոստիկանության բաժնում քննության է առնվել Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ղեկավար Կառլեն Հովհաննիսյանի կողմից կատարված ֆինանսական չարաշահումների՝ բյուջեից հափշտակած գումարների վերաբերյալ։ Սակայն, ըստ իս, հետաքննիչի կողմից քննությունը պատշաճ չի կատարվել, այն կրել է մակերեսային բնույթեւ պարզորոշ երեւում է կողմնակալ մոտեցումը քննության, որի հետ ես համակարծիք չեմ։ Հետաքննիչի կողմից չի մատնանշվում այն փաստը, որ Կառլեն Հովհաննիսյանի եղբորորդին գտնվելով ՀՀ-ից դուրս, իբրեւ աշխատել է Մեղրաձոր համայնքի ղեկավարի վարորդ եւ սատցել է աշխատավարձ։ Մարտին Հովհաննիսյանի փոխարեն ինչ-որ մեկը ստորագրել է աշխատավարձի ցուցակում եւ աշխատավարձ ստացել, իսկ եթե աշխատավարձը ստացել է բանկային քարտի միջոցով, ապա բանկոմատների հսկողությանը միտված նկարահանող սարքերը հստակ ցույց են տալիս, թե ով է այդ աշխատավարձը ստանում։ Չի կատարվել հարցում ՀՀ սահմանային անցման միասնական կետ, ուր բացահայտ եւ կոնկրետ երեւում է Կառլեն Հովհաննիսյանի վարորդը՝ Մարտին Հովհաննիսյանը, 2014-2016թթ, երբ եւ քանի օրով է բացակայել ՀՀ-ից եւ տվյալ ժամանակահատվածում աշխատավարձ ստացել է եւ ով է իր փոխարեն այն ստացել։ Ինչ վերաբերվում է այն փաստին, որ Մեղրաձոր համայնքի ավագանու որոշմամաբ բազմաբնակարան շենքերից սպասարկման վարձավճար է գանձվել, դա նույնպես ապօրինի է եւ այն գանձելուց հետո մեզ՝ բնակիչներիս ոչ թե տվել է կասսայի օրդերը, այհլ թղթի վրա ինքնուրույն գրված եւ կնքված մի թուղթ, որը ոչ մի կերպ վճարման անդորագիր չի հանդիսանում։ փորձաքննության չի ենթարկվել եւ տեղում չի հաշվվել այն բոլոր մետաղների սյուների բետոնային   հատվածում մնացած հետքերը, որոնք կվկայեն կոնկտետ մետաղների քանակի, տեսակի եւ չափերի մասին, որոնք եղել է Մեղրաձոր համայնքի վարչական տարածքում, դատարանի վճռով ճանաչվել է տիրազուրկ, ապա ավագանու որոշմամաբ ապամոնտաժվել եւ ենթարկվել է հրապարակային աճուրդ վաճառքի, սակայն Կառլեն Հովհաննիսյանի կողմից ներկայացվել է անհամեմատ քիչ մետաղական կոնստրուկցիաներ, քան առկա է եղել տեղում, որոնց գոյության փաստը հստակ երեւում է։ Այն կարելի է նաեւ հիմնավորել արբանյակային նկարահանումների միջոցով, որոնք ամեն տարի իրականացնում է կադաստրի մարմինը։


Հավելեմ նաեւ այն փաստը, որ համայնքի ղեկավար Կ․հովհաննիսյանը իր պաշտոնավարման ժամանակահատվածում, արագ կողմնորոշվելով, իր ընտանիքի անդամների անունով առանց հրապարակային աճուրդների եւ սեփականության իրավունքով ձեռք է բերել հողատարածքներ, որոնց վրա տեղադրվել է «Բիլայն» եւ «Օրանժ» բջջային կապի անտենաներ, որի շահույթը ուղղել է իր ընտանիքին։ Նշեմ նաեւ, որ Կառլեն Հովհաննիսյանի կողմից եղել է սպառնալի՝ այն, որ կսպանի ինձ։



Շուրջ մեկ ու կես տարի է Ես եւ Կառլեն Հովհաննիսյանը հակադրված ենք, քանի որ Կ․ Հովհաննիսյանը  կատարել է բազմաթիվ չարաշահումնբեր եւ շարունակում է իրեն դրսեւորել ագրեսիա եւ ագահ իրեն բնորոշ հատկություններով։


Այժմ եւս ունի գրանցված անձնական վարորդ եւ ստանալով ամիսը շուրջ 130. 000 դրամ աշխատավարձ, որն որպես աշխատող գոյություն չունի, քանի որ Կառլեն Հովհաննիսյանը իրեն համարում է անպարտելի եւ բյուջեն տանում է  իր տուն։


Ելնելով վերոգրյալից խնդրում եմ դիմումիս ընթացքը լուժեն ոչ թե Հրազդանի ոստկանությունը եւ իրավապահ մարմինը, այլ ՀՀ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունը կամ ԱԱԾ, քանի որ գյուղապետը հանդիսանում է ոստիկանության թոշակառու եւ երկար տարիներ աշխատել է ոստիկանության Հրազդանի բաժնի տարբեր ծառայություններում, իսկ ներկայումս էլ նրա ավագ որդին աշխատում է Հրազդանի ոստիկանությունում։


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք հանդիսանում եք ՀՀսահմանադրության երաշխավորը, ինչպես նաեւ, վերջերս, միավորված համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Ձեր կողմից հրապարակավ հայտարարած այն միտքը, որ այլեւս որեւէ մեկին չի ներվելու կատարված չարաշահումների վերաբերյալ, ուստի խնդրում եմ դիմումս վերցնել Ձեր անմիջական հսկողության տակ։



Դիմող՝ Գ․ Գալստյան