Ես ժայռի նման կանգնած եմ ամուր, ինձնից բռնվե՛ք տրորվող մարդիկ

27/03/2018 18:59
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր, ինձնից բռնվե՛ք տրորվող մարդիկ

Ինչու՞ ՀՀԿ-ում  չեն հանդուրժում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, այն քաղաքական պերսոնաժին, ով իր կրթվածությամբ ու բանիմացությամբ  2017-ին  ՀՀԿ-ի ըտրություններում տետատետ, միայնակ գնաց ժողովրդի մեջ ու հույս ու հավատ արթնացրեց մարդկանց մոտ՝ ապահովելով ՀՀԿ-ի 7,5 տոկոսանոց  հաղթանակը:

Ինչու՞ են ՀՀԿ-ականները պատվեր իջեցնում իրենց ձեռքից սնվող մամուլին՝ փորձելով վարկաբեկել չվարկաբեկվածին:

Փորձենք փորել ու հանել թաղված շան գլուխը: Անհերքելի փաստ է, որ ՀՀԿ բառն այսօր  ասոցացվում է հայհոյանքի հետ: Ժողովուրդն անասելի ձևով ատում է իր իշխանություններին, ատում է, որովհետև իշխող համակարգն անխնա  թալանեց  ու մեջքով շրջվեց իր ընտրողին, նրան  մենակ թողնելով՝  նետեց աղքատության ու թշվառության գիրկը:

Մարդիկ լքված ու հուսահատ ծեծեցին բանկերի դռները՝ շալակելով անհաշիվ  պարտքեր ու տուրքեր՝ կորցնելով սեփական բնակարանները, մեծամասամբ լքեցին երկիրը՝ հարստացնելով օտարներին:

Պատկերավոր ասած՝ իշխող կուսակցությունը ժողովրդին նստեցրեց սոցիալական ռումբի վրա, իսկ երկիրը տարավ կախեց պատերազմի պռունկից…

Սահյանաբար ասած՝ վաղը պատերազմի ժամանակ ՀՀԿ-ն անունը կդնի հայրենիք ու կհանձնի ժողովրդին:Այս իրավիճակում ո՞ր մի ՀՀԿ-ականը կհամարձակվեր հանդիպման  գնալ ժողովրդի հետ, առնվազը մեծ թիքան ականջում կվերադառնար:

Ապացուցված է,որ ՀՀԿ-ում արժեքներին չեն գնահատում,որովհետև մեղմ ասած համատարած միջակություն են, տաղանդին միջակները չեն հանդուրժում, ասել կուզե, որ  տաբու է դրված շարունակել  երկրի թալանը: Մեկը չպետք է ուտի, մյուսը նայի, ահա  ՀՀԿ-ի կռվի մեխը:

Քրեական անցյալ ունեցող  ՀՀԿ-ական  գողերին ո՞վ է իրավունք վերապահում կասեցնել աշխատող անձի ճախրանքը:Հայ հասարակությունն այս առնչությամբ  խորհելու տեղիք ունի:


Ամալյա Սահակյան