Մոլորեցնելու հերթը եվրոպացիներին է. Ցիբուլովնայի նոր հնարքները

08/02/2018 09:56
Մոլորեցնելու հերթը եվրոպացիներին է. Ցիբուլովնայի նոր հնարքները



Այն որ Հայստանում Արփինե Հովհաննիսյանին հաջողվել է կարճ ժամանակում խելքահան անել և մոլորեցնել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններին, ընդհուպ մինչև նորին գերազանցությանը, վաղուց արդեն տեսանելի ու հասկանալի է անգամ ամենաանտարբեր քաղաքացու համար:


Օգտագործելով հովանավորների ֆինանսներն ու իշխանական լծակները՝ հայկական կինտոն հաճախ երազում իրեն Երկաթե լեդի է տեսնում: Հիմա արդեն հաճախակի է տեղի, անտեղի քիթը խոթում այնտեղ, որտեղ դրա կարիքը ընդհանրապես չկա:


ՀՀԿ խմբակցության և նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո «թիթեռնիկը» իրեն անմիջապես դուրս «շպրտեց», որ լրատվամիջոցների ներկայությամբ առաջինը գովեստի խոսքեր շռայլի Արմեն Սարգսյանի հասցեին:


Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ այնքան էր ոգևորվել, որ կրկին մոռացել էր, թե որտեղ է գտնվում, իրեն հերթական անգամ պահեց «փողոցայինի» նման: Ի հակադրումն ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի, ժարգոնով ասաց. «Գլուխը պատովն են տալիս»:


Ինչևիցէ, հայկական կինտոյի արկածները կշարունակվեն Հայաստանում այնքան ժամանակ քանի դեռ թարմություն կա, իսկ նրա հովանավորները դեռ խելքահան են լինում, անհասկանալի ինչ որ «բանի» համար:


Հայաստանյան ինտրիգներից ոգևորված Ցիբուլովնան հերթական ինտրիգը հրապարակ նետեց և շտապեց հայկական լրատվամիջոցներով շնորհակալություն  հայտնել՝ տեղեկացնելով, որ տեսեք-տեսեք ընտրվել եմ ԵԽԽՎ փոխնախագահ: Քանի որ Ցիբուլովնային կարող են հավատալ միայն նրան կուրորեն սիրահարվածները, այլ աչքով նայողներն ու հովանավորները, փորձեցինք ուսումնասիրել ԵԺԿ պաշտոնական կայքէջը: Դես նայեցինք, դեն նայեցինք փոխնախագահների անվանացանկում ինքնասիրահարված ու ինքնագոչ Արփիկի անունը այդպես էլ չգտանք: Փնտրեցինք անգամ Ցիբուլովնա անվամբ, դարձյալ ապարդյուն:

Թե որտե՞ղ, ինչպե՞ս և ո՞ւմ փոխնախագահն է, ինչի՞ համար է շնորհակալ՝ գիտի միմիայն ինքը:


Ըստ Կինտոյի մտերմիկ շրջապատի, նա վերջերս շատ անտրամադիր ու մտորումների մեջ է, պատճառը՝ դեռ չի արժանացել Արմեն Սարգսյանի ուշադրությանը:


Արտյոմ Վարդանյան