Էկոլոգիական խնդիրներին նվիրված միջոցառում

31/03/2018 19:26

Фото Հայկական Ժամ.

Օրերս Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվեց էկոլոգիայի հիմնախնդիրներին վերաբերվող միջոցառում,այն կազմակերպել էր կենսաբանության ուսուցչուհի՝ Աշխեն Պողոսյանը։ Միջոցառման ավարտին իրենց ամփոփիչ խոսքով հանդես եկան ծնողները։


Фото Հայկական Ժամ.

-Դպրոցում անցկացվող բոլոր միջոցառումները տպավորիչ են, լավ կազմակերպված։ Շնորհակալ ենք մանկավարժական կոլեկտիվից եւ տնօրեն՝ Լիլիա Աղայանից, չնայած, որ մի քանի ամիս է ինչ դպրոցի տնօրենն է, սակայն որպես դպրոցում աշխատող մանկավաժ ճանաչում ենք մոտ 23 տարի։ Բոլոր միջոցառումները կազմակերպվում են բարձր մակարդակի, ուսանելի են, մենք ծնողներս եւս կանգնած ենք դպրոցի կողքին, որպեսզի մեր երեխաները բավարար գիտելիքներ ստացած մտնեն նոր կյանք,-ներկայացրին մի խումբ ծնողներ։