Երկրում եռում է քծնանքը

03/04/2018 18:08
Երկրում եռում է քծնանքը

Հայկական իշխանական հիերարխիայում՝ քծնանքն առ Սերժ Սարգսյան, ժամ առ ժամ նոր թափ է հավաքում:

Տպավորություն է, որ  ընտրական գործընթացի բաղկացուցիչ մաս է դարձել քծնանքն ու սողալը: Քծնում են, ով ինչպես կարող է: Այսօր Ալիկ Սարգսյան -դասական սողացողի նոր պաշտոնն է՝լ ավելի նոր նրբերանգներ  է հաղորդել քաղաքական դաշտի սողուններին, ու մտնում են, կապ չունի ով որտեղից,միայն մտնելու տեղ գտնվի:

Ամենանողկալին  քայլող Նիկոլ  Փոշինյանի վիճակն է: Էդմոն Մարուքյանով պայթած ԵԼք-ը,որը դեֆակտո այլևս գոյություն չունի, դե յուրե՝ Սերժ Սարգսյանին լեգիտիմացնելու խնդիր ունի: 

 Քայլում  ու գոյությունը քարշ տալով  գիշերում է  ԵԼՔ-ը՝  քաղաքներով, բակերով,գոմերով, տանիքներով, միայն թե հաղթահարի Սերժ Սարգսյանի հետ պայմանավորված առաջադրանքը:

Նիկոլը  մեկ կարևոր  հանգամանք մոռանում է, որ ժողովուրդն այլևս նախկին միամիտը չէ, բոլորից լավ է հասկանում, որ կեղծ ըննդիմություններն իքս պահին պայթում են ականի պես:

Ինքը թեև վրանում է, սակայն  Մարուքյանի հետ մամուլում ցուցադրական փոխհրաձգության մեջ է Լոռի –Երևան մայրուղու վրա: Անքննելի են պալատական ծաղրածուների գործերը: Թե քաղաքական, հերթական առևտրում ի՞նչ գնի կարժենանա ծակված  ու մաշված ԵԼՔ-ը, դա էլ քաղաքական   «խադավիկը» կիմանա:


Նարեկ