Երկրաշարժի հետեւանքները մինչեւ օրս զգացվում են

30/03/2018 04:42

Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի դպրոցը շահագորժման է հանձնվել 1980 թվականին եւ մինչ օրս ոչ մի անգամ չի վերանորոգվել։ Միայն 2003թ-ին թեթեւ կոսմետիկ վերանորոգվել է։ Վերջերս պետբյուջեի միջոցներով դպրոցի 91 պատուհաններ եւ 26 դռներ են փոխվել, վերանորոգվել են տարական դասարանների միջանցքները։

 Դպրոցի բյուջեի հաշվին եւս բավականին աշխատանքներ են կատարել՝ զուգարանակոնքերը, ծորակները, խողովակները փոխարինվել են նորերով, բացի այդառանձնացվել է տարրական դասարանների մասնաշենքը։


Նորոգվել է նաեւ դպրոցի ընդհանուր կոյուղին։ Դպրոցի տնօրեն Մ. Կարապետյանը մոտ մեկ տարի է ինչ ստանձնել է տնօրենի պաշտոնը, վերջինս տեղեկացրեց, որ համայնքի ղեկավար Ժիրայր Հակոբյանը, ինչպես միշտ այս անգամ էլ  իր աջակցությունն է ցուցաբերել համայնքի կրթօջախի կոյուղու եւ տարական սանհանգույցների վերանորոգման աշխատանքները ավարտին հասցնելու գործում։

 Դպրոցի բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործելու հաշվին կատարված աշխատանքները բավականին լուրջ զարգացումներ բերեցին հաստատությանը։ «Տաք սնունդ» ծրագրի շրջանակներում սնվում են երեխաները, գոհ են եւ ուրախ, հատկապես տնօրինությունը, որ դպրոցում որակյալ եւ առողջարար սնունդ են ընդունում մինչեւ չորրորդ դասարանի երեխաները։ Դպրոցի պահեստային մասում մաքուր տարաններում է պահպանվում մթերքը։ Ձեռք է բերվել տարական դասարանների համար գույք, համակարգիչներ, հեռուստացույց տարական դասարանների միջանցքում տեղադրելու համար եւ այլն։

Միակ խնդիրը խոհանոցում մնացել են պատուհանները, դպրոցի բոլորը պատուհանները փոխվել են, սակայն խոհանոցային մասի պատուհանների համար գումարը չի բավականացրել։ Խոհանոցի ճաշասեղանները նույնպես նորերով փոխարինելու անհրաժեշտություն կա։ Տնօրինությունը միջոցներ է ձեռնարկում դպրոցի բյուջեով նոր ճաշասեղաններ ձեռ բերելու ուղղությամբ, որպեսզի ավելի հիգենիկ պայմաններում սնվեն աշակերտները։


Ջեռուցման հարցը եւս լուրջ խնդիր է Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոցում։ Դասասենյակները հիմնականում ջեռուցվում են հեղուկ վառելիքով, չկան ծխատարներ, քանի որ 88-ի աղետաբեր երկրաշարժից հետո դպրոցը զրկվեց լոկալ ջեռուցումի, տարիների ընթացքում ծխատարները լցվեցին ու խցանվեցին ու հիմա քամին հաճախ է ծուխը լցնում դպրոցի դասասենյակները։

Նախկինում շատ են բարձրաձայնել այս խնդրի մասին, վարչապետ Կարեն Կարապետյանի Փոքր Մանթաշ նախընտրական այցի ժամանակ վարչապետին ներկայացրել են ջեռուցման խնդրի մասին եւ հույսով սպասում են։ 2003թ-ին, երբ դպրոցը մասնակի վերանորոգումներ կատարեցին կառուցվեց նաեւ կաթսայատունը, տնօրինությունը հույս է հայտնում, որ շուտով այս խնդիրն էլ կլուծվի իրենց համառ ջանքերի շնորհիվ։ 2013թ-ին փոխվել է տանիքը, սակայն ջրահեռացման համակարգը թերի է կատարված, ինչի արդյունքում ջուրը երբեմն դպրոցի պատերի մեջ է լցվում, հատկապես ձմռանը սառույցի շերտ է դնում պատերին, իսկ հալոցքների խոնավությունը աստիճանաբար քայքայում է դրանք։