«Երկիր ծիրանի»-ին հրավիրում են Ծաղկահովիտ. Գյուղի կոյուղաջրերը համայնքի «գեղատեսիլ» վայր

23/03/2018 04:45
«Երկիր ծիրանի»-ին հրավիրում են Ծաղկահովիտ. Գյուղի կոյուղաջրերը համայնքի «գեղատեսիլ» վայր

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի բնակիչներն ահազանգում են. «Գյուղի կենտրոնական փողոցից 2 մետր հեռավորության վրա է գտնվում գյուղի կոյուղաջրերի փոսը, ում դուռն ասես չխփեցինք՝ արձագանք չկա»:

Ի՞նչ են պատասխանում պատկան մարմինները, հարցս էլ ավելի զայրացրեց ծաղկահովիտցիներին:

-Ի՞նչ պետքա ասեն, մի քանի օր առաջ գալստուկներով մարդիկ էկան, գլոխները տմտմբցրին ու գնացին: Ասեցին վարչապետի տեղակալներ, բայց էլի խնդիրը մնաց անլուծելի: Ասում են ծրագիր է պետք: Տո այ ախմախներ, ո՞վ չգիտի, որ էդ ծրագիրը մենակ ձեր հմար է, որ փող լափեք: Ստեղ մի մեծ տռուբա է պետք, որ ջուրը լցվի մեջն ու ծածկվի: Ի՞նչ ծրագիր, ու՞մ եք իշու տեղ դնում,- ներկայացնում են գյուղի կենտրոնում հավաքված մարդիկ:


-Միգուցե համայնքի ղեկավարը ճիշտ չի ներկայացնում:


-Է համայնքի ղեկավարի ինչի՞ն է պետք որ: Էնա գյուղերը միացնելուց հետո բյուջեն մեծացավ՝ 8 մլն փողա տվել իրա համար լեքսուս ջիփա քշում, իրա ինչինա պետք կանալիզացիան,- արհամարհանքով դեպի գյուղապետարանն է ցույց տալիս զրուցակիցս ու շարունակում,- «Երկիր ծիրանին» ոնց քաղաքապետարանում քաքաջուրը շփեց Տարոնի էրեսին, այ որ մի հատ էլ գան մեր գեղապետին լողցնեն էս ջրով շատ լավ կլինի, խելքը գլուխը կգա:


Հավաքված մարդիկ չխառնվելով խոսակցությանը միայն գլխով են անում՝ ի նշան համաձայնության իրենց համագյուղացու հետ: Միայն երիտասարդներից մեկը միջամտեց.

-Իրոք ճիշտ բաներա ասում, պատկերացնում եք մի էրեխա ընգնի էդ հորը, փրկել չի լինի, բա դրանից էկող հոտը, ամառը քամին, որ էդ կողմիցա փչում՝ խեխդվում ենք: Համել, էս ո՞ր դարնա, որ կանալիզացիան սենց բաց մնա, էն էլ քաղաքի մեջտեղը 20 քմ կլինի, դե խորությունն էլ՝ շատ խորնա, սաղ գյուղի կեղտաջուրնա:

Հ.Գ.Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ 2017 թ-ի նոյեմբերի 5-ին կայացան միավորված Ծաղկահովիտ համայնքի ընտրությունները, միավորված 22 գյուղերի ղեկավար ընտրվեց Նորաին Հակոբյանը: