Քառորդ եզրափակչի բոլոր թիմերը հայտնի են

16/03/2018 05:05
Քառորդ եզրափակչի բոլոր թիմերը հայտնի են

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները հայտնի են:

Կիսաեզրափակչի ուղեգրերի համար կպայքարեն` «Արսենալ»-ը (Անգլիա), «Ատլետիկո»-ն (Իսպանիա), ԲԿՄԱ-ն (Մոսկվա), «Լացիո»-ն (Իտալիա), «Լայպցիգ»-ը (Գերմանիա), «Մարսել»-ը (Ֆրանսիա), «Զալցբուրգ»-ը (Ավստրիա) և «Սպորտինգ»-ը (Պորտուգալիա):

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը կկայանա այսօր՝ մարտի 16-ին: