«Բժիշկ-տնօրենի զարկերակը մոր և մանկան զարկերակի հետ համահունչ պետք է լինի»

08/02/2018 10:29


Կոտայքի մարզի Հրազդան ԲԿ-ն առողջապահության ծրագրով հիմնանորոգված, կահավորված, նորագույն սարքավորումներով, ամբողջական  ախտորոշման, համապարփակ բուժման հնավորությամբ , հագեցած բժշկական կենտրոն է:

Այցելուները  հիվանդանոցի բակ մտնելով ՝ տեսնում են  բուժհաստատության  ժամանակակից  պայմաններ ու հարմարություններ:

Երեք ամիս առաջ՝ կենսաթոշակային հանգստի գնաց ԲԿ-ի նախկին տնօրեն Ռոբերտ Սահակյանը, նոյեմբերի 6-ին մարզպետի որոշմամբ  Հրազդան ԲԿ-ում   նոր տնօրեն նշանակվեց  համանուն  մարզի Մեղրաձորի բուժ ամբուլատորիայի տնօրեն ՝ Լիլյա Կարապետյանը:

Ո՞րն է նոր տնօրեն՝  Լիլյա Կարապետյանի վստահության գրավականը: Կոտայքի մարզում գրեթե բոլորը լավ ճանաչում են մեկմեկու, այդ են վկայում մեր բլից հարցումները:  Տարածաշրջանի բնակչության հանրային կարծիքները գրեթե միանման էին. «Բժշկուհի՝  բարեկամական վերաբերմունքով, յուրաքանչյուր այցելուի նկատմամբ անհատական մոտեցմամբ»:

Մարդիկ  մատնանշում  էին նաև  Լ. Կարապետյանի հորը, ով ղեկավարելով «Գազպրոմը»` անմիջական շփում է ունեցել բնակչության հետ և թողել է ժողովրդական մարդու համբավ, փաստում էին  Կոտայքի մարզում:

Բնակչության  հետ համակարծիքի էին նաև Հրազդան ԲԿ-ի բուժ անձնակազմը:

-Փոփոխությունն ինքնին նկատելի է,-ասում էին բժիշկներն ու ավելացնում:-Դրամարկղի մուտքերն ավելացել են , զգոնությունն  ու թարմությունը զգացնել են տալիս: Սակայն ամենակարևորը  բժշկ- տնօրենի  հավաքական կերպարն է, որ ամբողջանում է բարեխղճությամբ և մասնագիտական  հմտությունների գրագետ կիրառմամբ,-հավաստիացնում էին հիվանդանոցի աշխատակիցները:



Իսկ Լիլյա Կարապետյանը հավատացնում է, որ որդեգրել է՝ «Բժշկի զարկերակը  մոր և մանկան զարկերակի հետ համահունչ կլինի» նշանաբանը եւ դրանով էլ առաջ է գնում:

Դե ինչ, հուսանք, որ ԲԿ-ն հուսալի ձեռքերում է: