Դիմացի՛ր, իմ սեր

30/03/2018 15:23
Դիմացի՛ր, իմ սեր

Ձեզ ի՞նչ կա, ապրում,գործում, տեղաշարժվում եք ինքնակամ:Իսկ այ մխչյանցի Հովհաննեսը թակարդն ընկած մի գլուխ  ժիմ է,որ անում է:Նրանից ,հանց ժանտախտից, փախչում են համարյա բոլորը՝  քաղաքական  վատ հոտ կանխազգալով:Լավ կերած ու խմած Մուկն էլ թակարդում  դեռ դիմադրում է: Չի հաշտվում լոկ մի մտքի՝ քաղաքական դիակ լինելու մտքի հետ:

_Փրկիր Նառա՛, աչքերս մթնում են ,- ծվծվում է  անպաշտոն Մուկը:

-Հեսա,՛ մկնի՛կս, լուրեր եմ տարածում մամուլով, որ նուրբ հարցեր ես քննարկել  Սերժ Սարգսյանի հետ, ներդնողներ ես գտել,օդում ես հանդիպումներ կազմակերպում, որ չգաղտնազերծեն խոսակցությունդ, տողատակերը  շատ են, համոզիչ ու փաստարկված: Չմտահոգվե՛ս, իմ սեր, դիմացի՛ր: Ես հետո, դրանց ականջներն եմ կտրելու, սպասի՛ր…

-Շարունակի՛ր սևացնել  Կարեն Կարապետյանին, Նառա՛, տոտալ ձևով խփեք  վարչապետին, փողի ծրարները բաժանիր մամուլին, ես քաղաքականություն  վերադառնալ եմ ուզու՜մ…այլապես մահս աչքիս առջևում է,- շարունակում է հրահանգել Մկնիկը:


Նարեկ