Հայրեր եւ որդիներ. սրբագրում է հորը՝ ֆեյքերի ու թայֆայի մակարդակով

12/03/2018 18:51
Հայրեր եւ որդիներ. սրբագրում է հորը՝ ֆեյքերի ու թայֆայի մակարդակով

Արդեն մի քանի օր է, ինչ «Հայկական Ժամ» կայքի ՖԲ էջը «կրակահերթի» տակ է առել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի՝ Արսեն Ադամյանի որդին՝ Մհեր Ադամյանը:

Սպանությունը բացահայտված է, իսկ ո՞վ է պատասխանատվություն կրելու «սեւ շուկան» հովանավորելու համար հոդվածում, մի փոքր դրվագ էինք ներկայացրել վերը նշված ոստիկանի գործունեությունից, ինչը դուր չի եկել Ադամյան ընտանիքին:  Հոդվածը ՖԲ սոցիալական ցանցում տեղադրելուց հետո, տեղատարափ մեկնաբանություններ են գրվում հոդվածի տակ՝ Արսեն Ադամյանի գործունեությունը գովերգելով, իսկ նրա անձը սրբերի դասին հասցնելով: Իսկ մեկնաբանությունները միայնակ «լայքող» ոստիկանի որդին՝ Մհեր Ադամյանը, իր պարզունակ քայլով ապացուցում է, որ մեկնաբանությունները հնչում են մեկ կանտորից՝ ֆեյքերի ու թայֆայի մակարդակով:


Ժողովրդական առածն ասում է. «Հոր մեղքերի համար որդին պատասխանատվություն չի կրում», բայց կարմրել, կարծում ենք՝ պարտավոր է: Ու որպեսզի մոլորյալ երիտասարդի աչքերը լայն բացվի (Իհարկե, եթե նա դրանից տեղյակ չէ: Թեեւ չենք կարծում, որ տղան այնքան միամիտ կլինի, որ կհավատա, թե ոստիկանի «մաքուր» աշխատավարձով են իրենք իրենց ճոխ կենցաղն ապահովվում: Հեղ), ստիպված կլինենք նրա հոր աշխատանքային գործունեությանն անդրադառնալ փակագծերը բացելով:

Այդ դեպքում, երեւի թե «լայքն ու քոմենթն» էլ չփրկի համեստության քողի տակ շպարված Ադամյան գերդաստանին:

Ինչպես ասում են՝ շուտով hzham-ի էջերում...


Աննա Գրիգորյան