Ալիեւին պաշտոնապես առաջադրել են որպես թեկնածու արտահերթ նախագահական ընտրություններում

08/02/2018 10:12



Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը հինգշաբթի օրը համագումարի ժամանակ հանրապետության գործող նախագահ Իլհամ Ալիեւին առաջադրել է որպես թեկնածու արտահերթ նախագահական ընտրություններում:Ալիեւը երկուշաբթի օրը հրաման էր ստորագրել ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ընտրությունների անցկացման օրը: Ադրբեջանում նախընտրական քարոզչությունը մեկնարկում է մարտի 19-ին եւ ավարտվում է ապրիլի 10-ին:


Հիշեցնենք, որ Ալիեւն Ադրբեջանի նախագահի պաշտոնում ընտրվել է երեք անգամ: Նրա լիազորությունների ժամկետը ավարտվում է այս տարվա հոկտեմբերին: Ավելի վաղ Ադրբեջանի Սահմանադրությունում փոփոխություն մտցվեց ավելի քան երեք անգամ անընդմեջ նախագահ ընտրվելու սահմանափակումները վերացնելու վերաբերյալ: Սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ 2016 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի նախագահը կընտրվի յոթ տարով: