Ի՞նչ արժե գերեզմանը. Բալասանյանի նոր բիզնեսը

23/03/2018 04:19
Ի՞նչ արժե գերեզմանը. Բալասանյանի նոր բիզնեսը

Շիրակի մարզի Ազատանի տարածաշրջանի գյուղերում դեռ համայնքերի միավորում չի իրականացվել, բայց ծրագիրը շարժել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ախորժակը, ով մոտ մեկ տարի է, ինչ հույսեր է փայփայում, որ Հայկավան, Ոսկեհասկ, Առափի եւ Ախուրիկ գյուղերը Գյումրի քաղաքին միավորելով կընդլայնի իր՝ գերեզմանատներից եկամուտ բերող բիզնեսը։

Նշված գյուղերի բնակիչների շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել քաղաքապետի ծրագրած բիզնեսը պատմում են մարդիկ ասելով։

-Գյումրու գերեզմաններում էլ տեղ չկա, Շիրակ գյուղի գերեզմանոցներում էլ տեղ չի մնացել։ Սամվել Բալասանյանը որոշել է մեր գյուղերը կամաց-կամաց գերեզմանների վերածել։ Լավ բիզնես է, մեկէ չի կշտանա, ամեն մի գերեզմանատեղ 1500-2000 դոլարով կծախե։ Գյումեցիները զիբիլանոցներից հաց կհավաքեն, ինքն էլ մեռելներից փոխ կառնե։ Առափիում արդեն գերեզմանատուն են սարքել, տեր էլ ունի, են էլ սեփականատեր, ով մեռնի նրա աչքը լույս։ Մեռնողներն էլ շատ են, փող կաշխադին։ Էնա գյումրեցիները կպադմին էլի, որ հարուստները հացը կկախեն քաղաք ծառներից, որ քյասիբները զիբիլի մեջից չհանեն սուրբ հացը, վերցնեն տանեն ուտեն, որ չմեռնին։ Հիմա էլ գուզե մդնի մեր գյուղերը, ոչ էլ նկարեք, անուներ գրեք, կգան մեր հացը կխլեն միլիցեքին կդան, պետք չէ, մենակ գրեք,- ներկայացնում են մարդիկ։