Սերտ կապի կապավորը

22/02/2018 13:22
Սերտ կապի կապավորը

ՀՀԿ-ի ներսում լուրջ խմորումների շրջան է սկսվել:

Իրականում մեծ եւ անկանխատեսելի սկանդալ է սպասվում ՀՀԿ-ից հեռացած Հովիկ Աբրահամյանի թեւի, երիտհանրապետականների ու առանձին լճակի վերածված ՀՀԿ-ակաների միջեւ, ովքեր անիծում են օրվա ղեկավարներին՝ իրենց ուզած պաշտոններին չդասավորելու համար: Այս օրերին, հատկապես մեծ աղմուկ-աղաղակ է դրել ԱԺ պատգամավոր Արարատից մազապուրծ եղած Ալիկ Սարգսյանը , ում վերջին ամիսներին կողմնացույցի պես աշխատացնում է նախկին վարչապետ Աբրահամյանը:

Այս խռովածների խմբին սակայն, սկսել են միանալ այլ ՀՀԿ-ականներ եւս, որոնց Աբրահամյանը տարբեր հնարքներով իր կողմն է քաշում:

Օրինակ, Ալիկ Սարգսյանին նա աշխատանքի է տեղավորել լրատվամիջոցների հետ սերտորեն հարաբերվելու գործով, մեկ այլ ՀՀԿ-ականի՝ պատգամավոր Գագիկ Մելիքյանին, (ով վերջերս Աբրահամյանի հետ հանդիպում է Վրաստաններում) նա նվիրել է Տավուշի մարզում առայժմ չգործող գինու-կոնյակի արտադրամաս, իսկ ահա երիտթեւին էլ Արգամիչը սիրտները շահում է ճոխ նվերներով ու շքեղագույն մեքենաներ՝ Վրաստանից նվիրելով:


Այս իրադարձություններին զուգահեռ, մեկ այլ ճակատ էլ ձեւավորվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյան պլյուս Ալիկ Սարգսյան անմահական զույգով, որոնց պարացնողները այս դեպքում նաեւ իրավապահ կառույցներից են, եւ որոնց գլխավոր խնդիրը՝ այս օրերին Մասիսի քաղաքապետ՝ Դավիթ Համբարձումյանի լոբբինգով զբաղվելն ու նրան Արարատի մարզպետի աթոռին հասցնելն է:

Այս օպերացիայից նույնպես անմասն չէ, գազալցակայնների ու հյուրանոցների սեփականատեր Մելիքյան Գագիկը, ով Հովիկ Աբրահամյանին պատկանող լրատվամիջոցներում լուրջ քարոզներով է զբաղված, եւ ամեն բան անում է, որպեսզի հնարավոր միջոցներով օգնած լինի Հովիկին ու Ալիկին խառնելու քաղաքական խաղաքարտերը :