Մխիթարյանը Ուոթֆորդի հետ խաղում գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ

12/03/2018 05:37
Մխիթարյանը Ուոթֆորդի հետ խաղում գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ

Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» ստադիոնում խաղաց «Ուոթֆորդի» հետ:

Խաղն ավարտվեց Արսեն Վենգերի գլխավորած թիմի հաղթանակով` 3:0: Խաղի հաշիվը 8-րդ րոպեին բացեց Շկոդրան Մուստաֆին: 59-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Պյեր-Էմերիկ Օբամեյանգը շրջանցեց դարպասապահ Օրեստիս Կարնեզիսին և գրավեց մրցակցի անպաշտպան դարպասը:

Րոպեներ անց «Ուոթֆորդը» չկարողացավ կրճատել հաշվի տարբերությունը. նշանակված 11 մետրանոցից վրիպեց Տրոյ Դինին: 77-րդ րոպեին Պյեր-Էմերիկ Օբամեյանգի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը: Գոլից հետո Մխիթարյանն անմիջապես փոխարինվեց:

Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակած 48 միավորով մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է: «Ուոթֆորդը» 36 միավորով զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: