Բրյուսելում Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված ֆիլմի ցուցադրություն է կազմակերպվել

20/03/2018 16:08

Մարտի 16-ին Բրյուսելի «Հայ տուն» մշակութային կենտրոնում կայացել է «Մենք ենք մեր սարերը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված ղարաբաղյան շարժման 30-ամյակին։

ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝  միջոցառումը կազմակերպվել էր Արցախի ԱԳՆ և «Հայ տուն» կենտրոնի աջակցությամբ։

Ֆիլմը, որը «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում արդեն ցուցադրվել է Ֆրանսիայի մի շարք քաղաքներում, հանդիսատեսին է ներկայացրել ֆիլմի հեղինակ, ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ դիվանագետներ և Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։